close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրագետը հուշում է Մակունցին` օրենքը ստեղծողն իրենք են, ոչ թե դատավորները

Քաղաքական

21 Մայիսի 2019, 17:37
 Սահմանադրագետը հուշում է Մակունցին` օրենքը ստեղծողն իրենք են, ոչ թե դատավորները

Սահմանադրագետ Վարդան  Այվազյանը տարօրինակ է համարում ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցի մեղադրական հայտարարությունը, որում նա զարմանում է, թե դատարաններն այս մեկ տարվա ընթացքում նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որ իրենք էլ այդ նախաձեռնությունը կյանքի կոչեն:

Այվազյանը նշում է` դատական իշխանությունն իրավակշիռ  իշխանություն է, և ԱԺ-ն ինչ օրենք ընդունեց, տվեց, դատական մարմինները պարտավոր են կանքի կոչել: «Դա հենց նրանց`պատգամավորների պարտավորությունն էր դատական իշխանության բարեփոխման կոնցեպտ մշակելը, բայց արդյո՞ք խորհրդարանական մեծամասնությունն ունակ է կոնցեպտուալ փաստաթուղթ մշակել: Բնավ կասկածի տակ չեմ դնում Փաշինյանի բարի նպատակներն ու պետականակերտմանը միտված ծրագրերը, բայց խնդիրն ընտրված միջոցների մեջ է»,- նշեց նա:

Անդրադառնալով երեկվա` դատարանների աշխատանքին խոչընդոտելու ակցիային` սահմանադրագետն ասաց, որ դատավորների ու դատական համակարգի նկատմամբ, այո, ճնշում կար:

«Ինչ վերաբերում է վեթթինգին ու դատական համակարգին գնահատական տալուն` ապա դրա համար պետք է ուսումնասիրել դատավորների` հատորներով, տարիներով քննած գործերը, մանրակրկիտ ծանոթանալ դրանց, բայց ծանոթանալուց առաջ անհրաժեշտ գիտելքիներ ունենալ, որպեսզի վեր հանենք ու հասկանանք` քննված գործերն ապօրինի՞ են եղել, թե՞ ոչ: Եթե օդի մեջ, առանց հստակ չափանիշներ ունենալու, պետք է գործընթաց սկսենք, միանշանակ թացը չորի հետ խառնվելու է»,- բացատրեց Այվազյանը` ընդգծելով, որ դատական համակարգում կան նաև պարկեշտ, առաքինի ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, ու ճիշտ չէ, առանց չափանիշային հստակ համակարգ ունենալու, թացը չորի հետ խառնել:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica