close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ

Հասարակություն

21 Մայիսի 2019, 17:31
 ՀՀ-ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալու կենդանի պատվաստանյութով:

Հանրապետությունում 2018 թվականից դիտվում է պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների նվազում, օրինակ 2 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 95%, 2018թ.՝ 93%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 92%: Նույն իրավիճակն է նաև 1 և 6 տարեկանների շրջանում՝ 1 տարեկան երեխաների շրջանում 2017թ. կազմել է 96%, 2018թ.՝ 94%, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 93.7%, 6 տարեկանների շրջանում 2017թ. կազմել է 97%, 2018թ. և 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում՝ 96%: Կան համայնքներ, որտեղ պոլիոմիելիտի ընդգրկվածության  ցուցանիշներն առանձին վերցված ավելի ցածր են, քան միջին հանրապետական ցուցանիշը:

Մասնավորապես` 92 համայնքում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները 95% -ից ցածր են, այդ թվում 24 համայնքում՝ 60%-90%, իսկ 68 համայնքում՝ 90%-95%: Երևանում 2 տարեկան երեխաների շրջանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը 2019թ. առաջին եռամսյակում, ինչպես նաև 2018թ. կազմել է 87%, 2017թ.՝ 90.7%:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica