close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր է` Փաշինյանը նախապես մեղքը գցում է ղարաբաղցիների վրա. Minval.az-ի հոդվածը

Արցախ

21 Մայիսի 2019, 11:14
  Հնարավոր է` Փաշինյանը նախապես մեղքը գցում է ղարաբաղցիների վրա. Minval.az-ի  հոդվածը

Ադրբեջանական Minval.az պարբերականը հոդված է հրապարակել` անդրադառնալով երեկ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի փոփոխության մասին ելույթին:

Ծավալուն հոդվածի մի հատված վերաբերում է «Արցախում պատերազմի նպատակով դավադրության մասին» Փաշինյանի խոսքերին:

«Կյանքի իրավունք ունի վարկածը, որ «ղարաբաղցիներն» իսկապես կարող են շփման գծում «թեժ սցենար» սադրել, իսկ քանի որ ուժերի դասավորությունը Հայաստանի օգտին չէ, դա կարող է Երևանի համար ավարտվել հերթական կորուստներով: Իսկ Փաշինյանի իշխանությունն անխուսափելիորեն կքանդվի: Սակայն նաև չի բացառվում այլ տարբերակ. Նիկոլ Փաշինյանը, կարծես, գիտակցում է, որ իր` բանակցությունները երկարաձգելու մարտավարությունը` բազմապատկված ադրբեջանական զավթված հողերի ներքաշմամբ քաղաքացիական պատերազմի վտանգով, արդեն մեծացնում է ադրբեջանական ռազմական գործողության ռիսկը, և նա նախապես դրա մեղքը գցում է ղարաբաղցիների վրա:

Այսպես, թե այնպես, այսօր ակնհայտ է, որ շփման գծում սադրանքների վտանգը մեծ է: Իսկ ՀՀ քաղաքական դաշտում պարզապես չկան ողջամիտ և ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնց հետ կարելի է ոչ միայն հանդիպել և ձեռք սեղմել, այլև առաջ տանել  բանակցությունները: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի դեպքերի ցանկացած շրջադարձի, այդ թվում` կայծակնային գործողության` Լեռնային Ղարաբաղը ազատագրելու համար` և´ լեռնային, և´դաշտային»,- գրված է հոդվածում:

Հայաստան 1991-1997 թթ.  (մաս 11)
17 Սեպտեմբերի 2019, 17:42 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 11)
Ընկերական մտորումներ
17 Սեպտեմբերի 2019, 09:36 Ընկերական մտորումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica