close
Եղանակը Երևանում
16 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացառում եմ, որ ՀՀ իշխանությունների հետ մենք ունենանք լարվածություն. Բակո Սահակյան

Արցախ

20 Մայիսի 2019, 20:02
 Բացառում եմ, որ ՀՀ իշխանությունների հետ մենք ունենանք լարվածություն. Բակո Սահակյան

Այսօր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հրավերով ԱԺ-ում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք առկա է լարվածություն Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, Բակո Սահակյանը պատասխանել է.

«Այդ լարվածության վերաբերյալ մեկնաբանություններում արհեստական մաս եմ տեսնում: Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն: Իսկ եթե առաջանում են նման պահեր, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել և շրջանցել այդ ամենը»,-ասել է նա:

Բակո Սահակյանի խոսքով դեռ Ստեփանակերտում հանդիպումների ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ առաջնահերթ խնդիրների մասին պետք է միշտ խոսեն, քննարկեն, և այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքները։ «Գտնում եմ՝ այս ձեւաչափը օգտակար է բոլոր առումներով»-ասաց Բակո Սահակյանը:

Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
Քեսաբը ռմբակոծվել է
15 Հունիսի 2019, 15:11 Քեսաբը ռմբակոծվել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica