close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատաիրավական համակարգում ունենք խնդիրներ, այս փաստն ընդունեցին նաև դատական իշխանության ներկայացուցիչները. Վարդանյան

Քաղաքական

20 Մայիսի 2019, 14:09
 Դատաիրավական համակարգում ունենք խնդիրներ, այս փաստն ընդունեցին նաև դատական իշխանության ներկայացուցիչները. Վարդանյան

Մենք քննարկել ենք ՀՀ դատաիրավական բարեփոխումների հետ կապված հիմնական հեռանկարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

«Փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ ունենք, ինչպե՞ս դրանք լուծենք: Մենք ունեցել ենք աշխատանքային քննարկում, որի հիմնական մասը հասանելի է եղել, դուք լսել եք մոտեցումները: Այն, որ դատաիրավական համակարգում մենք ունենք խնդիրներ, դա ընդունում էին բոլորը, այդ թվում՝ դատական իշխանության ներկայացուցիչները: Դատական իշխանությունը պետք է երկրում ժողովրդավարական զարգացումներին համարժեք քայլի»,- նշեց նա:

Թե ի՞նչ մեխանիզմներ են կիրառվելու, Վարդանյանը նախընտրեց դրանց, առանձնահատկությունների, գործիքակազմի հետ կապված մեկնաբանություններ առայժմ չանել: Միաժամանակ նշեց՝ դատարանների մուտքերի արգելափակումը հետևանք է վստահության մակարդակի բացակայության: «Դատական իշխանության միակ հիմքը սեփական հեղինակությունն է, այն այլ հենարան չունի»,- ընդգծեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտնեց, որ մայիսի 24-ին անցումային արդարադատության վերաբերյալ հանրային լսումներ են լինելու  խորհրդարանում: «Անցումային արդարադատության հետ կապված հարցեր են քննարկվելու, որից հետո մենք կունենանք հստակ դիրքորոշումներ՝ և՛ ձևաչափի, և՛ բովանդակության վերաբերյալ»,- նշեց Վարդանյանը:

 

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica