close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Արցախ

20 Մայիսի 2019, 13:29
 Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

«Ազատ հայրենիք» կուսակցությունը Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ` 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Արայիկ Հարությունյանը, ելույթ ունենալով Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է` պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:

«Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին», -իր ելույթում ասել նա:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica