close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ բացակայում է փոխվստահությունը

Թեմա

19 Մայիսի 2019, 16:32
 Երբ բացակայում է փոխվստահությունը

Մարդիկ, որ մի քանի ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը համարում էին քրեական հետապնդում, այսօր արդեն հանգիստ խղճով խոսում են այն մասին, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը քաղաքական որոշում է: Այդ մարդկանց մտածողության մեջ տեղի ունեցած ակնհայտ տրանսֆորմացիան, թերևս, կարելի է բացատրել նրանց քրոնիկ փոփոխամտությամբ, իսկ ոմանց պարագայում էլ նույնիսկ ակնհայտ տգիտությամբ:

Ռոբերտ Քոչարյանն առաջին իսկ օրից հայտարարել էր, որ սա քաղաքական հետապնդում է, ինչին իշխանամետ մամուլն ու վերլուծաբանները մի տևական ժամանակ հակադարձում էին իրենց ցինիկ հայտարարություններով ու զարմանքով, թե սա մաքուր քրեական գործ է: Իր հայտարարության համատեքստում Քոչարյանը խոսեց նաև մեծ քաղաքականություն վերադարձի և ընդդիմության հետ համագործակցության պատրաստակամության մասին, ինչը ևս համարժեք գնահատականի չարժանացավ մամուլում և պաշտոնական շրջանակներում: Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ իշխանություններն իսկապես հավատում էին, որ Քոչարյանի դեմ իրենց իսկ հարուցած գործը քրեական է:

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը, սակայն, 180 աստիճանով փոխեց այդ գործի հետ կապված՝ մինչ մայիսի 18-ը եղած թյուր կարծիքները: Դատարանի վճռի հրապարակումից հետո տեղի ունեցած հասարակական հուզումները, որոնց ուղղորդվածությունը անկարելի եղավ թաքցնել, վկայեցին, որ ՀՀ իշխանությունները բռնվել են հերթական ստի մեջ, և որ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հետապնդումը զուտ քաղաքական հետապնդում է՝ իր բոլոր պատճառահետևանքային կապերով հանդերձ:

Այսօր արդեն կարելի է հանգիստ խղճով հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն և, որ ակնհայտ է, դա տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների «թեթև ձեռքով»: Այս տեսանկյունից ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին, Մարտի 1-ի գործը ռևանշիստական մեթոդներով բացահայտելու հարցում նրա գլխավոր խորհրդական Լևոն Տեր-Պետրոսյանին և, իհարկե, այն խաժամուժին, որ փողոց հանվեց մարտի 18-ին՝ որպես կատաղի հակաքոչարյանական կենսազանգված:

Ճիշտն ասած՝ մենք սպասում էինք, որ դատարանի սթափեցնող վճիռը բոլորովին այլ ազդեցություն կգործեր դատարանի բակում երկու բանակների վերածված մարդկանց վրա, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ իրավական պետություն կառուցող մեր իշխանությունների կամակորության, այդ իշխանություններին սպասարկող առանձին օրենսդիրների մատուցած արջի ծառայության, ընդհուպ՝ վարչապետի խոսնակի՝ տարընթերցումներով հագեցած հայտարարության հետեւանքով: Մենք հակված էինք այն մտքին, որ Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա ղեկավարների քայլը, որն ի դեպ Նիկոլ Փաշինյանի համար փրկօղակ էր ստեղծված կացությունից պատվով դուրս գալու համար, և դրանով պայմանավորված դատարանի վճիռը կդառնային Հայաստան-Արցախ միասնության և մեկ պետություն լինելու հերթական ապացույցը: Բայց այժմ ստիպված ենք խոստովանել, որ Հայաստանում այլևս իրողություն են հասարակության երկփեղկվածությունն ու պառակտվածությունը, Հայաստան-Արցախ հակասությունների անթույլատրելի խորացումը, ինչպես նաև իրավական պետություն և համերաշխ հասարակություն կառուցող իշխանությունների խայտառակ ձախողումը:

Հայկական թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն այլևս դարձել է հայաստանյան առանձին լրատվամիջոցների փրկության վերջին հանգրվանը: Արցախի ղեկավարների միջնորդությունը համարում են հարված հեղափոխությանը, հարված Արցախից, հակահեղափոխության հաղթանակը հեղափոխականների նկատմամբ: Նույն ջուրն է, նույն ջրաղացը, բայց դարձյալ լուռ են իշխանությունները: Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ նրանք սթափվեն և իրենց լրջմիտ հայտարարություններով կասեցնեն դեպի անդունդ տանող այս ընթացքը: Մեր բազում խնդիրները երբեք չեն լուծվի, քանի դեռ կգնանք հասարակության պառակտման և նրա ներսում բաժանարար կարմիր գծերի խտացման ճանապարհով: Ի՞նչ խոսք կարող է լինել կյանքի որակի բարձրացման, տնտեսության զարգացման, ներդրումների, նոր աշխատատեղերի ստեղծման, աղքատության հաղթահարման, ամուր բանակ ունենալու, կոռուպցիան հաղթահարելու, օրենքի առաջ բոլորի հավասարության և նման բաների մասին, երբ հասարակությունն ամբողջությամբ սևեռված է ներքին թշնամիներ հայտնաբերելու վրա, երբ այդ հասարակության մեջ բացակայող թիվ մեկ ապրանքը միմյանց հանդեպ ունեցած վստահությունն է:

Էդիկ Անդրեասյան

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica