close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում մեկնարկել են CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպումները

Արցախ

18 Մայիսի 2019, 21:49
 Ստեփանակերտում մեկնարկել են CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպումները

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ մայիսի 18-ին, մեկնարկել են CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպումները:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ով, ողջունելով ներկաներին, անդրադարձել է նրանց կողմից տարվելիք աշխատանքները: Նա նշել է, որ այսօրվանից ինտենսիվ կերպով սկսվում են թրեյնինգները կամավորների հետ:

Միջոցառմանը ներկայացվել է արցախյան արժեքների, կենցաղի ու բարքերի մասին պատմող տեսահոլովակ, որում ցուցադրվում էին նրա տեսարժան ու պատմամշակութային վայրերը:

ԱՀ կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել անդամներին՝ ակտիվ արձագանքների և կամավորական աշխատանք կատարելու պատրաստակամության համար:«Արցախը հանրությանը ծանոթ է իր «Տատիկ-պապիկ» սիմվոլով, բայց քանի որ այն չի կարող լինել ֆուտբոլային առաջնության խորհրդանիշ,ուստի մենք որպես այդպիսին ընտրել ենք «Թոռնիկը»: Կոթողը խորհրդանշում է մեր անցյալը , մեր սովորույթներն ու ավանդույթները, մեր ինքնությունը, իսկ «Թոռնիկը» այսօրվա Արցախն է՝ազատ,առանց բարդույթների, դեպի ապագան նայող և պատրաստ համագործակցության: Կամավորական նոր սերունդն է այսօր այդ «թոռնիկը»,ով պետք է պատրաստ լինի աջակցելու հանրապետությունում կայանալիք բոլոր գործընթացներին: Նրանք են մեր անկախության սերունդը, մեր ձեռքբերումն ու նվաճումը, և նման իրադարձությունները հնարավորություն կտան բացահայտելու իրենց մեջ թաքնված պոտենցիալը, որը կուղղորդի նրանց ամբողջ կյանքի ընթացքում»,-ասել է Ն.Աղաբալյանը:

ԱՀ մշակույթի,երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր խոսքում մասնավորապես նշել է, որ CONIFA-ի եվրոպական գավաթի խաղարկությունը Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակ ունի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica