close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2019
+6°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների

Արցախ

16 Մայիսի 2019, 18:56
 Արցախի ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի ևտեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Արցախի շուրջ արտաքին տեղեկատվական հոսքերի ակտիվացման, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացման և մի շարք առնչակից հարցերի վերաբերյալ:

Պաշտպանը կարևորել է տեղեկատվական դաշտի դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և առկա խնդիրների հանրայնացման ու միջազգայնացման գործում: Նա բարձր է գնահատել կենտրոնի անձնակազմի պատրաստակամությունը աջակցելու ԱՀ պետական մարմիններին իրենց տեղեկատվական ու հետազոտական բնույթի աշխատանքներում:

Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել տեղեկատվական, հետազոտական ու վերլուծական համատեղ աշխատանքների ակտիվացման վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica