close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոչ ենք անում Իրանին` պահպանել միջուկային գործարքի համաձայնագիրը. Ճապոնիա

Աշխարհ

16 Մայիսի 2019, 11:07
 Կոչ ենք անում Իրանին` պահպանել միջուկային գործարքի համաձայնագիրը. Ճապոնիա

Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հետ հանդիպման ընթացքում իսլամական պետությանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:

«ԳՀՀԾ համաձայնագրի պահպանումը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության գրավականն է»,- ասել է Կոնոն` միաժամանակ հայտարարելով տարածաշրջանում «լարվածության թուլացման համար ջանքերի անհրաժեշտության» մասին:

Զարիֆն, ի պատասխան դիտարկմանը, հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում ԳՀՀԾ-ից դուրս գալ և ցանկանում է Ճապոնիայի հետ համագործակցել համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների պահպանման հարցում:

Թեև ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրից դուրս է եկել, այնումենայնիվ, Ճապոնիան անհրաժեշտ է համարում ԳՀՀԾ-ի պահպանումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը  մայիսի 8-ին հայտարարել է ԳՀՀԾ որոշ կետերի կատարումը դադարեցնելու մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին, որոնք կապված են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտումների, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հետ ու առաջացած խնդիրները պատշաճ կերպով լուծելու հարցում ԳՀՀԾ մյուս անդամ երկրների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ռուսաստանի անընդունակության հետ:

Հավելենք նաև, որ Իրանը վերոհիշյալ երկրներին 60 օր ժամանակ է հատկացրել Իրանի շահերն ապահովելու համար: Նաև խոստացել է  կրկին կատարել դադարեցված պարտավորությունները, եթե նրանց հաջողվի լուծել ԱՄՆ գործողությունների պատճառով ի հայտ եկած խնդիրները:

 

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica