close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2020
+2°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2020
USD1478.42
GBP1617.07
EUR1517.55
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Քաղաքական

15 Մայիսի 2019, 21:20
 Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։

Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։ Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica