close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեփական դատողություններն ինձ վերագրելն ու վերնագիր դարձնելն անթույլատրելի է. Տարոն Տոնոյան

Քաղաքական

15 Մայիսի 2019, 18:02
 Սեփական դատողություններն ինձ վերագրելն ու վերնագիր դարձնելն անթույլատրելի է. Տարոն Տոնոյան

Շատ կարճ կլինեմ ` «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցի վերնագիրը` «ՀՅԴ-ում «փոշմանել» են. իշխանություններին դեմ չեն», հարցազրույցի բովանդակության հետ որևէ առնչություն չունի, դրանում կարող եք համոզվել` կարդալով հարցազրույցն ամբողջությամբ. անդրադառնալով այսօր մամուլում արձագանք ստացած` վերոնշյալ վերտառությամբ հրապարակմանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի  անդամ Տարոն Տոնոյան: Նաև ընդգծեց` հարցազրույցի նախաբանում լրագրողի մեկ այլ միտք, թե «ՀՅԴ ԳՄ-ում թավշյա հեղափոխություն է», լրագրողի անհիմն և իրականության հետ աղերս չունեցող սպեկուլյատիվ ենթադրությունն է:

«Պետք է հիասթափեցնեմ` ԳՄ-ում թավշյա հեղափոխություն չկա, մենք Ընդհանուր ժողովի բանաձևումներ, Գերագույն ժողովի որոշումներ ունենք և այդ ուղեծրի մեջ ենք: Ասել ենք` պետք է զարգանանք` չզիջելով, լինենք առանցք արմատական ընդդիմության համար: Եվ այդ առանցքի ու մեր օրակարգի շուրջ կարող են միավորվել մեզ հետ համագործակցել ցանկացողները: Ասել եմ, որ մեր հասարակությունը երկփեղկվում է, անհամաձայնության, անհանդուրժողականության մթնոլորտը կամաց-կամաց վերածվում է հակամարտության: Եվս մեկ անգամ շեշտում եմ` պատերազմի շեմին գտնվող պետության համար նման դրսևորումներն անթույլատրելի են, ու այդ ամենն անհանգստացնում է Դաշնակցությանը»,- ասաց Տոնոյանը:

Նրա կարծիքով` հասարակությանը երկփեղկելը կեղծ օրակարգ է, որի միջոցով ժողովրդից վստահության 70 և ավելի տոկոս քվե ստացած քաղաքական ուժը փորձում է հասարակությանը շեղել հիմնական խնդիրներից: Ավելին` այդ ամենը գուցե արվում է այն նպատակով, որ հետագայում ձախողումները բարդվեն «հակահեղափոխականների» վրա: Տոնոյանն ընդգծեց` իրենք հակահեղափոխական չեն, ողջունել են ժողովրդական շարժումը, սակայն «հետհեղափոխական» զարգացման իրենց պատկերացումներն ունեն:

«Ուզում եմ` թյուրըմբռնումներ չլինեն: Սեփական դատողություններն ինձ վերագրելն ու վերնագիր դարձնելն անթույլատրելի է: Ամբողջ Գերագույն մարմնով համակարծիք ենք մեր ասած մտքերին»,- շեշտեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը և հավելեց. «Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մասով ասած իմ մտքերին, ապա կրկնեմ` ո՛չ համակրանք ունենք Քոչարյանի հանդեպ, ո՛չ էլ` հակակրանք: Շահագրգռված ենք, որ ընթացող  դատական պրոցեսներն ուղղորդված չլինեն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica