close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆորում, որ հեռահար նպատակ ունի

Տեսանյութ

15 Մայիսի 2019, 17:22
 Ֆորում, որ հեռահար նպատակ ունի

Մայիսի 7-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը: Օրակարգում Հայաստանի եւ Արցախի իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցերն էին:

Ֆորումին մասնակցել են Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող մի քանի տասնյակ գործիչներ։ Հ.Յ. Դաշնակցության նախաձեռնությամբ կազմակերպված հավաքին մասնակցել են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։

Ֆորումի անցկացմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։

Ծավալված քննարկումներից եւ ելույթներից հետո ընտրվել է կազմկոմիտե՝ կազմված 15 անդամից, այդ թվում` 3-ը` Արցախից, 8-ը` Հայաստանից, 4-ը` Սփյուռքից:

Ֆորումի ամփոփումը` «Երկիր Մեդիայի» տեսանյութում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica