close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահը չպետք է նախաձեռնի նոր վարչապետի հաստատման ընթացակարգ գործող խորհրդարանի բացակայության դեպքում. Մոլդովայի ՍԴ

Աշխարհ

15 Մայիսի 2019, 15:57
 Նախագահը չպետք է նախաձեռնի նոր վարչապետի հաստատման ընթացակարգ գործող խորհրդարանի բացակայության դեպքում. Մոլդովայի ՍԴ

Մոլդովայի նախագահը չպետք է նախաձեռնի նոր վարչապետի հաստատման ընթացակարգ գործող խորհրդարանի բացակայության դեպքում։ Այս մասին հայտարարել է երկրի Սահմանադրական դատարանը` ի պատասխան Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պնդման, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ կնախաձեռնի խորհրդարանի արձակման ընթացակարգ հունիսի կեսին այն դեպքում, երբ պատգամավորները չձևավորեն խորհրդարանական մեծամասնություն:

«Մոլդովայի Հանրապետության նախագահը չի կարող վարչապետի թեկնածու առաջադրել խորհրդարանի կառավարման մարմինների բացակայության դեպքում», - իր խոսքում նշել է ՍԴ նախագահ Միխայ Պոալելունժը։

Միևնույն ժամանակ, նրա իրավաբանական հարցերով խորհրդական Մաքսիմ Լեբեդինսկին երկրում փետրվարի 24-ի խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոլդովան առաջին անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ նորընտիր պատգամավորները չեն կարողանում օրենսդիր ժողովի նախագահ ընտրել ու ձևավորել կառավարման մարմիններ։

Նշվում է, որ ըստ Սահմանադրության` նախագահն առաջարկում է  խորհրդարանին` հաստատել նոր վարչապետի թեկնածությունը։ Հանրապետության ղեկավարն իրավունք ունի արձակելու օրենսդիր մարմինը կառավարության ձևավորման անհնարինության կամ օրինաստեղծ գործընթացի արգելափակման դեպքում երեք ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Մոլդովայի 101 տեղանոց խորհրդարան անցել է երեք խոշոր կուսակցություն, որոնք չեն կարողանում ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica