close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձր եմ գնահատում միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը. Աշոտ Ղուլյան

Հասարակություն

15 Մայիսի 2019, 15:37
 Բարձր եմ գնահատում միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը. Աշոտ Ղուլյան

Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրարանական հանձնաժողովը սկսել է հերթական նիստի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից:

Բացելով նիստը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խոսել է նախորդ ամսիների ընթացքում երկու հայկական խորհրդարանների միջև փոխադարձ շփումների և հաստատված կապերի մասին: Ողջունելով ՀՀ ԱԺ – ԱՀ ԱԺ միջխորհրդրանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքների մեկնարկը Երևանում՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը ընդգծել է համազգային կարևորության հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Ներկայացնելով նիստի օրակարգը՝ Արարատ Միրզոյանը անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, մասնավորապես Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներին և ազատություններին հակասող բանաձևերի ընդունմանը դիմակայելու առումով:

Աշոտ Ղուլյանը ողջույնի խոսքում բարձր է գնահատել միջխորհրդարանական այս ձևաչափի կարևորությունը Արցախի համար ինչպես միջազգային հանրությանը Արցախի ձայնը լսելի դարձնելու, այնպես էլ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից: Խորհրդարանի ղեկավարը առանձնացրել է միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները՝ պատգամավորական ներուժի կիրառումը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման գործում, այլ երկրների խորհրդարաններից ու միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանող պատվիրակությունների այցերը Արցախ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրող և կողմնակալ  ձևակերպումներով նախաձեռնություններին ընդհանուր ուժերով դիմագրավելու քայլերի ձեռնարկումը: Աշոտ Ղուլյանը նաև առաջարկել է նիստի օրակարգային՝ այլ հարցերի շարքում համատեղ քննարկումների դաշտ բացել այս պահին արդիական՝ Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի պատրաստման, հարկային օրենսդրության  նախատեսվող փոփոխությունների, կրթության ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկման համար:

Այնուհետև նիստը շարունակվել է դռնփակ ձևաչափով՝ «Խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները» և «Խորհրդարանական դիվանագիտության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» օրակարգային հարցերով:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica