close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե փողոցում լոլիկ վաճառող գյուղացի կինը դրանով պահում է իր երեխային, ուրեմն իրա ցավը տանեմ. Մեսչյան

Հասարակություն

15 Մայիսի 2019, 14:21
 Եթե փողոցում լոլիկ վաճառող գյուղացի կինը դրանով պահում է իր երեխային, ուրեմն իրա ցավը տանեմ. Մեսչյան

Մամուլի ասուլիս հրավիրած` Երևանի գլխավոր ճարտարապետի լիազորությունները թեև չեն տարածվում փողոցային առևտրի վերահսկողության վրա, այնուամենայնիվ, կարճ ռեպլիկով անդրադարձավ խնդրին:

«Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել, վաճառում է ու դրանով պահում իր երեխային, ուրեմն իրա ցավը տանեմ: Եթե մի բան արգելում  եք, պետք է շանս տաք: Ուղղակի ասել` ո՛չ, չի՛ կարելի, հնարավոր բան չի: Այսօրվա քաղաքապետարանի բարդությունը սա է, որ մենք «ոչ» ասելուց փնտրում ենք ալտերնատիվը»,- ասաց նա:

Ըստ Մեսչյանի` առևտրային որոշակի գոտիներ են մշակվում Երևանի համար, որտեղ պետք է սեղանիկներ տեղադրվեն: «Եվ այն մարդկանց, որ դալաններում ու պադյեզներում միրգ, բան են վաճառում, պետք է կարողանանք կամաց-կամաց տեղավորել: Փողոցային առևտուրը ոչ մի երկրում հնարավոր չէ վերացնել. ոնց էլ լինի տիկին Նաջարյանն իր վարունգը պետք է ծախի, ուղղակի դա պետք է արվի տրամաբանության մեջ: Երբ ասում են` փողոցում վաճառողի ձեռքից վերցնել ապրանքը, ո՞նց վերցնենք, գի՞ժ եք, էդ կնիկը հազիվ երկու մեշոկով, ծռմռված, ավտոբուսի մեջ եկել, հասել է քաղաք: Ու էդ ապրանքը պետք է ձեռքից վերցնե՞լ, դրանով նրան պատժե՞լ: Դուք ինչի՞ մասին եք խոսում»,- նշեց Երևանի գլխավոր ճարտարապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica