close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի շնորհիվ քաղաքացու աշխատավարձը բռնագանձվել է գործատուից

Իրավունք

15 Մայիսի 2019, 13:02
 Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի շնորհիվ քաղաքացու աշխատավարձը բռնագանձվել է գործատուից

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը աշխատանքը կորցրած և աշխատանք փնտրող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով տրամադրում է անվճար ծառայություններ: 

Գրասենյակը գործում է 2018 թվականից: Այն իրազեկում է աշխատանքային հիմնական իրավունքների մասին,  աշխատողների աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցեր է պատրաստում,  աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն մատուցում աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), ինչպես նաև Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշում է իրականացնում:

Yerkir.am –ին այսօր տեղեկացրեցին, որ գրասենյակի թիմը տոնում է իր հերթական հաղթանակը:

2019 թվականին քաղաքացին դիմել էր գրասենյակ` իր գործատուի կողմից չվճարված աշխատավարձի բռնագանձման խնդրանքով` ընդդեմ պանիր արտադրող մասնավոր կազմակերպության: Փաստաթղթերի հավաքագրման, օրենսդրական վերլուծության, դատարանում համապատասխան ներկայացուցչության շնորհիվ գրասենյակի փաստաբանը կարողացել է ապացուցել, որ գործատուն պետք է վճարի կատարված աշխատանքի դիմաց: Քաղաքացուն հասանելիք գումարը կազմել է 320 000 ՀՀ դրամ:

«Աշխատավարձի բռնագանձման պահանջով մտել ենք դատարան. 2 ամսվա աշխատավարձ ենք բռնագանձել, ինչպես նաև չվճարման դիմաց կետանց տոկոսները»,- Yerkir.am-ի հետ զրույցում  հայտնեց գրասենյակի իրավախորհրդատու Աննա Մարտիրոսյանը:

ԱԻՊԳ-ն խորհրդատվություն է տրամադրում և’ հեռախոսազանգերի, և’ այցերի միջոցով: Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար կարող եք զանգահարել գրասենյակ` 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով, կամ պարզապես այցելել Շենգավիթ, Մանանդյան 20:

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica