close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 18-ին Հայաստանի եւ Արցախի` 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի

Մշակույթ

14 Մայիսի 2019, 10:24
 Մայիսի 18-ին Հայաստանի եւ Արցախի` 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի

Մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը, եւ մեկնարկելու է Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարաններ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ 

Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության եւ մարդկության առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը եւ լուծմանն ուղղված թանգարանների կարեւորագույն դերի եւ հնարավորությունների մասին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը: Շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն եւ ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին եւ սոցիալական խնդիրներին։

Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, որի վառ վկայությունը տարեցտարի ավելացող մասնակից թանգարանների եւ բազմահազար այցելուների թիվն է: Այս տարի էլ Հայաստանի եւ Արցախի թանգարաններն այցելուներին կներկայանան բազմաբովանդակ ծրագրերով՝ բացահայտելով նոր էջեր  հավաքածուների եւ պատմամշակութային հարուստ ժառանգության մասին։

Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն Հայաստանի եւ Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:

Մայիսի 18-ին Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ ժամը 01:00-ն:

Այդ օրն անցկացվող միջոցառումների ցանկը ներկայացված է մշակույթի նապարարության կայքում։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica