close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ համահարթեցման նախագիծն օրենքի ուժ չստանա. «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ

Հասարակություն

13 Մայիսի 2019, 17:36
 Պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ համահարթեցման նախագիծն օրենքի ուժ չստանա. «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ

Մենք սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող երիտասարդներ ենք ու համոզված ենք, որ պետք է շատ եկամուտ ունեցողից վերցնել շատ, իսկ քիչ եկամուտ ունեցողներից` հնարավորինս քիչ, որ ունենանք կայացած միջին խավ, զարգացած տնտեսություն, աղքատության ցածր ցուցանիշ, այդպիսով` սոցիալական պետություն, որն ամրագրված է մեր Սահմանադրությամբ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը` անդրադառնալով նախաձեռնության անդամների կողմից Օղակաձև զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի հուշարձանի հարակից տարածքում ժամը 14.00-ից մինչև 17.00-ն անցկացված` համահարթեցված եկամտահարկի դեմ բողոքի ակցիային, որի ընթացքում հետաքրքրված անցորդներին իրազեկում էին իրենց նախաձեռնության ու Հարկային նոր օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների մասին:

Ըստ նրա` այս պահին գործում է պրոգրեսիվ համակարգը, որը հեռու է կատարյալ լինելուց և պետք է բարելավվի: «Դրա փոխարեն անցյալ տարի սեղանին հայտնվեց  մի նախագիծ, որը ոչ մի կերպ չես անվանի Հարկային օրենսգրքի բարելավման ծրագիր: Սա մի քանի քայլ հետ է ու հակասում է հենց ներկայիս իշխանական ուժի հայտարարած նպատակներին, տնտեսական հեղափոխությանը և մեզ տանելու է դեպի հասարակության տարբեր շերտերի միջև բևեռացվածության խորացման ու մեծ թվով աղքատների և գործազրկության: Այս ամենը հաշվի առնելով` պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ այս նախագիծն օրենքի ուժ չստանա»,- ասաց Քրիստինեն:

Անդրադառնալով բողոքի ակցիայի կազմակերպման նպատակին` նա շեշտեց, որ այս կերպ փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել հասարակությանը: «Ցանկանում ենք, որ կառավարությունն այն մասնագետների հետ, որոնք արտահայտում են հասարակության լայն շրջանակների շահերը, նստի սեղանի շուրջը, ու միասին գան ընդհանուր հայտարարի, որը չի վնասի կամ առնվազն չի հարվածի մեր բնակչությանը»,- ասաց նախաձեռնության անդամը` հավելելով, որ խնդրի մասին ահազանգելու են այնքան, քանի դեռ չեն հասել ցանկալի արդյունքի:

Խոսելով նախաձեռնության ակցիաներին արձագանքների մասին` Քրիստինեն շեշտեց, որ մինչև ակցիաների իրականացումը ավելի քիչ էին խոսում այս թեմայի մասին, այն ընդհանրապես չկար օրակարգում, իսկ հիմա  ավելի շատ թվով մարդիկ են խոսում ու բարձրաձայնում:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից`  Գեղանուշ Սահակյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ  յուրաքանչյուր փոփոխություն չպետք է լինի զուտ փոփոխություն, այլ պիտի լինի բարեփոխում: «Այսինքն` ոչ թե պետք է որևէ բան փոփոխվի, այլ, հնի վրա հիմնվելով, հնի սխալները շտկելով, պետք է բարեփոխում դարձնել, իսկ այն, ինչ այս պահին արվում է, երկրի տնտեսական համակարգի վրա մեծ բացասական ազդեցություն է ունենալու, որն էլ անմիջապես ազդելու է բնակչության վրա»,- ասաց նա:

Գեղանուշը նաև նշեց, որ ոչ միայն ՀՅԴ երիտասարդական միությունը պիտի այս ակցիան նախաձեռնի, այլ նաև քաղաքացիները պիտի միանան` անկախ տարիքից:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները եկամտային հարկի համահարթեցման առաջարկի դեմ օրեր առաջ էլ ԱԺ-ի այգում էին բողոքի ակցիա իրականացրել և բաց նամակ հղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին: Երիտասարդները ԱԺ բակում հավեր էին բաց թողել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica