close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը նեղ խմբի շահեր է սպասարկում. «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ

Հասարակություն

10 Մայիսի 2019, 14:45
 Կառավարությունը նեղ խմբի շահեր է սպասարկում. «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ

Ակնկալում ենք համահարթեցման չեղարկում, նախագծի հետ կանչում ու լրամշակում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց, որ նախաձեռնության նպատակներից է լսելի դարձնել ցածր եկամուտ ունեցողների և մասնագետների ձայնը, որոնք բազմիցս ահազանգել են համահարթեցման` սխալ լինելու մասին: «Լավ կլիներ, որ կառավարությունն այդ մարդկանց լսեր, ոչ թե նեղ խմբի շահեր սպասարկեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին` Քրիստինեն համոզմունք հայտեց, որ այն հարվածում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց, որոնք երկրի բնակչության մեծամասնություն են կազմում:

«Նպատակը մեկն է, որ շատ եկամուտներ ունեցողներն ավելի շատ հարստանան, քիչ ստացողները` աղքատանան: Սա ավելի է խորացնելու հասարակության շերտերի միջև բևեռացվածությունը»,- բացատրեց նախաձեռնող խմբի անդամն ու հավելեց` իրենց հետագա գործողությւոնները բխելու են կառավարության արձագանքից` հետ կկանչվի՞ աղմկահարույց նախագիծը, թե՞ ոչ:

Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Անուշ Համբարձումյանն էլ Yerkir.am-ին ասաց, որ, կառավարության շենքի դիմաց դրամապանակներ նետելով, ցանկանում  էին ցույց տալ, որ միջին ու ցածր խավին համահարթեցումն էլ ավելի կաղքատացնի:

 

«Խնդրի լուծումն այն կլինի, որ կառավարությունը կա՛մ վերանայի համահարթեցման մասը, կա՛մ պահպանվի պրոգրեսիվ մոդելը, կա՛մ էլ  ավելի լավ լուծում առաջարկի, որն ի շահ բոլորի կլինի»,- ընդգծեց Անուշը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները եկամտային հարկի համահարթեցման առաջարկի դեմ օրեր առաջ էլ ԱԺ-ի այգում էին բողոքի ակցիա իրականացրել և բաց նամակ հղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին: Երիտասարդները ԱԺ բակում հավեր էին բաց թողել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica