close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկա մեծ հաղթանակների և հաջողությունների

Հասարակություն

7 Մայիսի 2019, 19:19
 Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկա մեծ հաղթանակների և հաջողությունների

Քիչ առաջ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ,  Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը:

«Շուշին հայ ժողովրդի ազգային-ազատագրական  պայքարների բոլոր ժամանակներում ունի առանձնահատուկ տեղ, թեկուզև նրա համար, որ բավական երկար ժամանակահատված հետո հայ ժողովրդին վերջապես հաջողվեց իսկապես ռազմաքաղաքական մեծագույն հաղթանակ տանել: Դրանից հետո իսկապես շրջադարձ եղավ թե’ Արցախյան պատերազմում, թե’, ընդհանրապես, մեր ժողովրդի հոգեբանության մեջ: Շուշին հիմքն էր մեր բոլոր առաջիկա մեծ հաղթանակների և հաջողությունների»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Թաթուլ Հարությունյանը:

ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Անդրանիկ Ափոյանի կարծիքով էլ` Շուշիի ազատագրումը մեր հաղթանակների և մեր ոգու կայացման սկիզբն է: «Սա մեծ հաղթանակ է ու մեր համախմբվածության միասնության խորհուրդը»,- նշեց նա` հավելելով. «Մի պահ հեղափոխության ընթացքում կարծես դադարեց գործել ազգային միասնականության գաղափարախոսությունը, բայց կվերականգնվի, դա մի պահ էր: Ներկայիս սերունդը հզոր է. նա 2016 թվականի ապրիլին էլ  ապացուցեց, ապագայում էլ կապացուցի: Մեծ Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: Մեր սերունդը պատրաստ է շարունակել պապերի կիսատ թողած գործը»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի խոսքով` Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտի ամենացցուն  հաղթանակն է ու ակամայից դարձել է ազատամարտի խորհրդանիշը: «Ամեն անգամ, երբ Շուշի եմ գնում, տեսնում եմ նրա անառիկությունը, թագավորական դիրքը և հպարտ հայացքը, ամեն վայրկյան ուղեղիս մեջ է` ինչպե՞ս էր հնարավոր կազմակերպել Շուշիի ազատագրումը, բայց երկրորդ վայրկյանին ունեմ համոզումը, որ դա հնարավոր դարձավ մեր արդար կամքի, մեր հայրենիքին ու հողին նվիրվածության շնորհիվ»,- ասաց նա:

ՀՅ Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տարոն Ղազարյանն էլ հայտնեց, որ նախաձեռնության նպատակը Շուշիի ազատագրման գործընթացը մեր հանրությանը ներկայացնելն է:

Հիշեցնենք, որ մանրակերտը նույն տեղում կցուցադրվի նաև վաղը` մայիսի 8-ին, իսկ մայիսի 9-ին` առավոտյան ժամը 9-ից, այն տեղադրվի «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica