close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավեր՝ ԱԺ-ի բակում. ՀՅԴ երիտասարդներն ԱՀԱԶԱՆԳում են

Հասարակություն

2 Մայիսի 2019, 16:00
 Հավեր՝ ԱԺ-ի բակում. ՀՅԴ երիտասարդներն ԱՀԱԶԱՆԳում են

Այսօր ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել  եկամտային հարկի համահարթեցման առաջարկի դեմ և բաց նամակ հղել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին:

Նամակում նշվում է, որ ՀՀ կառավարությունը «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթով առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որոնցից մեկը եկամտային հարկի համահարթեցման առաջարկն է: ՀՀ կառավարությունն առաջարկում է 2019 թ․ սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:

«Ահազանգ» նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:

«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր` հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը:

«Բոլոր այն պատգամավորներին, որոնք չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով»,- նշված է նամակում:

ԱՀԱԶԱՆԳ-ի լուսանկարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica