close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելգիական խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

Աշխարհ

29 Ապրիլի 2019, 15:56
 Բելգիական խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

2019 թվականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջաններում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները:  Չնայած Բելգիայի հայ համայնքի, խոհրդարանի մի քանի անդամների և ոլորտի մասնագետների ջանքերին`ընդունված տեքստը չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թեև Բելգիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակով` Ներկայացուցիչների պալատ, Սենատ և կառավարություն` վարչապետ Շառլ Միշելի պաշտոնական հայտարարությամբ. տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:
 
«Բելգիական խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է և խորապես հիասթափեցնող: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախադրյալներ կան. մի քանի եվրոպական երկրներում նմանատիպ օրինակներ եղել են: Ժխտողականության սերմանումը, անշուշտ, խրախուսում է ավտորիտար ռեժիմը, ինչպիսին Էրդողանինն է, և, ցավոք, սա կանաչ լույս է` հակահայկական տրամադրությունների համար»,- ասել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ  Գասպար Կարապետյանը:

Ըստ նրա` ցավալի է տեսնել, թե ինչպես Պալատի մեծամասնությունը անհաղորդ մնաց հասարակական կարծիքին, Բելգիայի լավագույն լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հոդվածներին, մարդու իրավունքների ակտիվիստների պահանջներին և տարբեր խորհրդարանականների տեսակետներին, որոնց նվիրվածությունն արդարադատությանը Հայ դատի հանձնախումբը շատ բարձր է գնահատում:

«Այս ամենը, անկասկած, նշանակում է, որ մենք Բելգիայի հայ համայնքի հետ էլ ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու`պահանջելով արդարադատություն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և նրանց սերունդների համար: Առաջիկա ընտրություններից հետո մենք մտադիր ենք սերտորեն աշխատել Բելգիայի նոր խորհրդարանի հետ և հարցը վերադարձնել օրակարգ»,- ընդգծել է Գասպար Կարապետյանը:


Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica