close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը եղել է, կա և կմնա լուրջ քաղաքական կշիռ ունեցող ուժ, որը պետք է լինելու բոլոր իշխանություններին. քաղտեխնոլոգ

Քաղաքական

29 Ապրիլի 2019, 14:28
 Դաշնակցությունը եղել է, կա և կմնա լուրջ քաղաքական կշիռ ունեցող ուժ, որը պետք է լինելու բոլոր իշխանություններին. քաղտեխնոլոգ

«Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը շարունակում է պնդել՝ դրա չարդարացման դեպքում ի հայտ են գալու այլընտրանքային ուժեր: 

«Այս իշխանության մեծ խնդիրն այն է, որը ցույց տվեց նաև Քաղաքացու օրը` շատերը չեն կարողանում քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ դառնալ: Սա հանգեցնում է բավականին լուրջ խնդիրների, որոնց արդյունքում կստեղծվեն այլընտրանքային ուժեր, և ժամանակը շատ սպասեցնել չի տա: Եթե, իհարկե, արդեն չեն ստեղծվել, որոնք կդառնան լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին: Այսօր, եթե ինչ-որ բան լինում է, իշխանություններն ասում են՝ դա հակահեղափոխական է, ՀՀԿ-ն է, Ռոբերտ Քոչարյանն է: Մոռացե'ք, ՀՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու հետ գալ մոտակա ժամանակներում: Սա չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, իհարկե, աշխատում են, կան դաշտում, բայց նույն քաղաքական կշիռը չեն կարողանալու ունենալ: Բայց չի նշանակում՝ եթե նրանք չեն կարողանալու այդ կշիռն ունենալ, այլ ուժեր չեն ունենալու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Քոչարյանը:

Հարցին՝ նկատի ունեք «Լուսավոր Հայաստանի՞ն», քաղտեխնոլոգն արձագանքեց. ««Լուսավոր Հայաստան», տարբեր այլ ուժեր՝ արտախորհրդարանական, նոր ստեղծվող: Ընդդիմություն կծնվի, ժամանակը ցույց կտա: Այսօր «Լուսավոր Հայաստանն է» ավելի ակտիվ, որն ունի իր բնական հիմքերը՝ խորհրդարանական է, ունի ամբիոն, ավելի շատ հնարավորություններ, երկրորդ՝ ԶԼՄ-ին էլ ավելի շատ հետաքրքրում խորհրդարանական ուժի հետ շփումը, այսինքն՝ նրանց հարթակներն ավելի լայն  են, ուստի նրանք են ավելի շատ երևում: Բայց սա չի նշանակում, որ, «Լուսավոր Հայաստան»-ից, զատ այլ ուժեր չկան: Կան և քիչ չեն»:

Պնդմանը` տալ այդ ուժերի անունները, Կարեն Քոչարյանն ասաց, որ շատերը սաղմնային վիճակում են, այնուհետ շարունակեց. «Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը ոտքի կկանգնի, ի տարբերություն ՀՀԿ-ի, որովհետև այն  ավանդական ուժ է, և իր մեջ կգտնի վերականգնվելու ներուժը՝ թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում: Եվ, վերջ ի վերջո, Դաշնակցությունը բոլոր իշխանություններին է պետք լինելու տարբեր առումներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ թե՛ Սփյուռքի հետ հարաբերվելու,  թե՛ Արցախի հարցում և թե՛ այլ խնդիրների հետ կապված: Գուցե հիմա լրիվ չբացենք փակագծերը, բայց այն, որ Դաշնակցությունը լուրջ ուժ է լինելու, չեմ կասկածում: Լուրջ ասելով` նկատի չունեմ, որ գալու է և ընտրություններում հաղթի, դա չէ, բայց այն լուրջ քաղաքական կշիռ ունեցող ուժ է, եղել է, կա և կմնա»:

Հիշեցմանը` մի առիթով ասել եք, թե ընդդիմությունը իշխանության ներսից է սկսվելու, առաջանալու, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ այսօր արդեն իշխանության ներսում ընդդիմության տարրերը նկատելի են:

«Ինձ թվում է՝ դա դուք էլ եք տեսնում: Դավիթ Սանասարյանի պատմությունը, ընդամենը այս մի փոքր բանը, և փաստացի իշխանությունը կիսվեց երկու հատվածի՝ մի մասը սկսեց մեղադրել, իսկ մյուս մասը պաշտպանել Դավիթ Սանասարյանին: Դա ընդամենը առիթ էր, բայց պարզ է, որ պրոցեսները շատ ավելի խորքային են, Դավիթ Սանասարյանը պարզապես կատալիզատոր դարձավ: Կան խնդիրներ, որոնց մասին ի սկզբանե ես հիմնավոր ասում էի, դա ես օդում չէի ասում: Հենց սկզբից երևում էր, որ արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված այնտեղ կան լուրջ տարաձայնություններ: Այսինքն՝ մի հատվածը լրիվ սորոսական, պրոարևմտյան է, մի հատվածը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ասում են՝ Ռուսաստան, ոչ մի բան չենք փոխում, ճիշտ է՝ հավասարակշռված, բայց՝ ԵվրԱզԵս: Այսինքն՝ այն, ինչ կա, պահպանում են: Այս առումով, կադրերի հետ կապված էլի կար այդ խնդիրը, հիմա էլ կա, որովհետև հիմա նույն այդ հատվածը Փաշինյանին փորձում է մեղադրել եթե ոչ ակնհայտ, ապա տողատակերով զգացնել է տալիս, թե` ինչի ես էն հին կադրերին պահել, այդպես համակարգ չի փոխվի, մյուս հատվածն էլ թե՝ ինչի՞ ես նորերին բերել, լրիվ պռավալ են տալիս: Այսինքն՝ սա ի սկզբանե եղել է, տարբեր հարցերում տարբեր մոտեցումներ կան: Չի կարող մի ուժ, որը շատ արագ և հեղափոխության շրջանում պատահականության գործոնով է ստեղծվել, մոնոլիտ լինել, այս բաժանումները վաղ թե ուշ պիտի լինեին: Նրանք դա բացատրում են ներիշխանական, ներկուսակցական դեմոկրատիայով, ինչը լավ է, բայց մի բան է՝ ֆրակցիոնիզմ, մի բան է, երբ կուսակցականներն իրար հետ խոսում են մեդիայի միջոցով, «Ֆեյսբուք»-ում, ոչ թե կուսակցության ներսում: Սա լրիվ այլ հարց է, սա կոնկրետ հակամարտություն է, ոչ ներիշխանական դեմոկրատական պայքար»,- ասաց Քոչարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica