close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգելու Մաշադյանի փեսայի ընկերությունը․ «Ժամանակ»

Տնտեսական

26 Ապրիլի 2019, 10:26
 Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգելու Մաշադյանի փեսայի ընկերությունը․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյա­ների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դար­ձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնա­խագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանեն­գության դեմ պայքարի վար­չության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին: 

Մաշադյանի ըն­տանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հե­տաքրքիր նախապատմու­թյուն ունի: Կենտրոնի սարքա­վորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջո­ցով, որից հետո ընկերությու­նը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն: Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջու­թյամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»- ում: Ռաֆիկ Մաշադյանի փե­սան 2018-ի հոկտեմբերին ըն­դունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի հա­մաձայն միլիոնատեր է»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica