close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարուքյանը շարունակում է պնդել` Ջանջուղազյանի ապագան մշուշոտ է

Քաղաքական

25 Ապրիլի 2019, 13:08
 Մարուքյանը շարունակում է պնդել` Ջանջուղազյանի ապագան մշուշոտ է

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամփոփելով խորհրդարանական անցնող շաբաթվա աշխատանքները, շեշտեց` մեկ տարի մտածելուց հետո կառավարությունն օրենսդիրի ուշադրությանն է ներկայացրել կառուցվածքի նախագիծը, որում, սակայն, իրենց ներկայացրած 8 առաջարկությունններից որևէ մեկը չի ընդունվել:

Մարուքյանի գնահատականը կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներին բացասական է: Ըստ նրա` դրանք ապակառուցողական էին, իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկույցն ու ամփոփիչ ելույթը` շատ վատը:

Անդրադառնալով հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պահվածքին՝  Մարուքյանը նշեց. «Առաջին անգամ նոր խորհրդարանում քննարկվեց խմբակցության հարցապնդում այն մասին, թե ովքեր են կրճատվելու, ինչ չափով, ինչու և երբ, դրա փոխարեն ինչ են նրանց առաջարկում: Մեզ խայտառակ գրավոր պատասխան էին տվել, որից հետո հույս էինք ունեցել, որ կարող է բանավորը բավարարի, բայց պարզվեց, որ բանավորն ավելի վատն էր, ավելի խայտառակ: Դրանից հետո օգտվեցինք կանոնակարգ-օրենքի այն մեխանիզմից, որ կառավարության անդամի ապագա պաշտոնավարման հարցն ենք դնում: Քվեարկություն եղավ, մերժվեց այդ հարցը, բայց ֆինանսների նախարարը ստացավ 41 դեմ ձայն: Այսինքն` խորհրդարանական կառավարման կաբինետում կա նախարար, որին 41 պատգամավոր դեմ է: Կարծում եմ՝ սա ուղերձ է կառավարությանը, որ վերոնշյալ նախարարը խնդիր ունի և շատ մշուշոտ ապագա: Սա դաս է մյուսներին, որ մյուս անգամ նման ձևով խորհրդարան չգան ու այդպես չպատասխանեն պատգամավորների հարցերին»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica