close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է զուգակցվի հատուցման օրակարգով. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

24 Ապրիլի 2019, 16:32
 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է զուգակցվի հատուցման օրակարգով. Արծվիկ Մինասյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլևս չի կարող հիմնական օրակարգը լինել, այն պետք է զուգակցվի հատուցման օրակարգով: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Հատուցում՝ ամբողջական հայրենիք ունենալու հենքի վրա: Այսինքն՝ ոչ թե պարզապես նյութական հատուցում սեփականությունը կորցրած հայ ժողովրդի զավակներին, այլ հատուցում՝ հայրենիքը վերականգնելու սկզբունքով: Սա է լինելու, կարծում եմ, առաջիկա ժամանակահատվածի և ամբողջ հայության պահանջն ու Հայ դատի պայքարի հիմնական առանցքը»,- նշեց նա:

Հարցին՝ հեղափոխությունից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխատանքները շարունակվո՞ւմ են, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Միանշանակ, ավելին` մի շարք ուղղություններով ունենք ոչ միայն նոր ձեռքբերումներ, այլև նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան նաև այլ երկրներում այլ գործակից ազգեր և իշխանություններ ներգրավել այս աշխատանքի մեջ: Համոզված կերպով ասում եմ, որ Դաշնակցությունը, Հայ դատի գրասենյակները, մեր համահայկական ամբողջ կառույցը լայն թափով աշխատում են, և մեր գլխավոր խնդիրն է համահայկական ներուժի համախմբումը՝ այս նպատակի լիարժեք իրացման համար»:

Անդրադառնալով հայկական լոբբինգի աշխատանքին՝ դաշնակցական գործիչն այն  գնահատեց դրական:

«Բայց չպետք է բավարարվել, պետք է հասնել այն բանին, որ ոչ միայն պետությունները լիարժեքորեն ճանաչեն Ցեղասպանությունը, այլև հատուցման օրակարգ ձևավորել: Սա է լինելու առաջիկա անելիքը»,- ընդգծեց նա՝ նշելով, որ վերջնական կետը ազատ, անկախ և միացյալ Հայաստանի կերտումն է, իսկ հանգրվանային լուծումները՝ ճանաչում, հատուցում և ամբողջական հայության մեկտեղում իր պատմական հայրենիքում, որը կդառնա արդեն իրական հայրենիք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica