close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեխիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Քաղաքական

23 Ապրիլի 2019, 15:18
 Չեխիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ապրիլի 18-ին վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկանում ենք Չեխիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Համաձայնագրի ամբողջական վավերացումը մեկ քայլով ավելի մոտ է»,- հաղորդել են դեսպանատնից:

Նշվում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վերջնական վավերացման համար անհրաժեշտ է դրա ընդունումը նաև Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից:

Հավելենք, որ ՀՀ- ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի խորհրդարանն այն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

Ի դեպ, Եվրամիության անդամ 28 երկրից 10-ը նույնպես վավերացրել են համաձայնագիրը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica