close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է. ի՞նչ է նշանակում եկեղեցուց բերված լույսը

Հասարակություն

20 Ապրիլի 2019, 14:56
 Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է. ի՞նչ է նշանակում եկեղեցուց բերված լույսը

Ճրագալույցի խորհուրդը հույժ գեղեցիկ է: Այն նախատոնակն է ու կարապետը հետագա ութ օրերի պաշտամունքների, որով և լինում է ինը տոնական օր: Որովհետև սա նշանակն է այն հավիտենականության, որը կար մինչև աշխարհի լինելը:

 Ադամի՝ Դրախտից դուրս ելնելուց շուրջ հինգ հազար տարի անց Աստված երևաց մարմնավորված, այդ պատճառով այսօր նախատոնակ է, որը Եկեղեցին սկսում է գիշերը՝ Կույս Մարիամի ավետյաց երգով: Եվ գիշերն ենք սկսում, որն օրինակն է Տիրոջ վերջին գալստյան, որովհետև ասված է, որ այն գիշերն է լինելու: Նաև ըստ մարգարեության՝ լույս ծագեց կռապաշտության և անգիտության խավարում, որի պատճառով էլ այսուհետև խավարը տեղի է տալիս և բազմանում լույսը՝ ըստ Եսայի մարգարեի խոսքի. «Թագավորները գալու են դեպի Քո լույսը, հեթանոսները՝ դեպի Քո լույսի փայլը»: Նաև Մաղաքիան է ասում. «Արդարության Արեգակը պիտի ծագի»: Զաքարիան Արևածագ է անվանում Նրան, իսկ Դավիթն ասում է. «Լո՜ւյս տուր, Տե՜ր, իմ աչքերին»: Եվ աստղի լույսով մոգերն առաջնորդվեցին՝ գալով դեպի ծագած Լույսը՝ ըստ այն խոսքի, թե՝ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»:

 Այս իմանալի և անճառելի Լույսի ծագման համար այսօր մենք վառում ենք լապտերներն ու կանթեղները և անվանում այս օրը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան և Աստվածհայտնության ճրագալույցը, որը խորհրդանշում է լույսի աղոտ ծագումը: Ըստ Հովհաննես ավետարանչի՝ Հովհաննես Մկրտիչը ճրագ է կոչվում, իսկ աղոտ ծագումը մարգարեներն են, ովքեր եղան մինչև Հովհաննեսը, որոնցով աղոտ կերպով ծագում էին Տիրոջ գալստյան հանգամանքները, որովհետև Տերը ոչինչ չի անում առանց Իր ծառաներին հայտնելու: Եվ այս օրը կարապետն ու նախատոնակն է հաջորդ՝ գալիք օրվա, երբ ծագելու է մեծ Լույսը, ինչպես որ թագավորի գալուստից առաջ նրա սիրելիները խնդությամբ պատրաստություն են տեսնում և ջահերով ընդառաջ ելնում:

Արամ Դիլանյան

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica