close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ»

Հասարակություն

20 Ապրիլի 2019, 10:20
 Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական: Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան հիմնավորումներ գտնելու եւ մշակելու համար: Միայն թե հիշում եք` այս օրինագծի ընդունումը ժամանակին ինչպես փոթորկեց քաղաքական դաշտը` դառնալով դրամատիկ իրադարձությունների պատճառ:

Ըստ օրինագծի` եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։

Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում կողմ էին քվեարկելու այս նախագծին, վարչապետ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ հավաքվեց մի հսկա բազմություն` շրջափակելով օրենսդիր մարմինն ու «գերեվարելով» պատգամավորներին:

Այս նախագծին կողմ քվեարկելու համար Փաշինյանը իշխանությունից «վտարեց» ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հենց ԱԺ-ի մոտ հավաքված բազմության մոտ վարչապետը ստորագրեց այդ կուսակցությունների քվոտայով նախարար նշանակված անձանց ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկը:

Եվ, ըստ էության, հենց այս նախագծի ընդունումն արագացրեց նախորդ խորհրդարանի վաղաժամկետ արձակումն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կատարվածն ապացույցն է այն բանի, որ իրենք ճիշտ էին:

Իսկ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեր հարցին, թե բարձրացրած աղմուկն իզուր էր արդյոք, պատասխանել է. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը բազմաշերտ էր. այդտեղ ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական խնդիր կար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica