close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի կուսակցությունից որեւէ մեկը չի մասնակցել. լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ»

Քաղաքական

20 Ապրիլի 2019, 10:23
 Փաշինյանի կուսակցությունից որեւէ մեկը չի մասնակցել. լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ռուսաստանյան «Единая Россия» կուսակցության եւ ԵՏՄ եւս 7 երկրներից կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երեւանում անցկացված Եվրասիական համաժողովին։

Հատկանշականն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ հրավիրված չի եղել այդ համաժողովին՝ ո՛չ մասնակցի, ո՛չ հյուրի, եւ ո՛չ էլ անգամ դիտորդի կարգավիճակով։

Սա, ըստ էության, կարեւոր մեսիջ է, որովհետեւ կուսակցական կապերը մշտապես օգտագործվել են պետական կապերի առաջխաղացման, հարաբերությունների ձեւավորման համար, եւ այն փաստը, որ եւ՛ պաշտոնական, եւ՛ ոչ պաշտոնական ձեւաչափերում շփումը վարչապետ Փաշինյանի կուսակցության հետ փաստորեն  բացակայել է ռուսների կողմից, եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ որքան էլ նոր իշխանությունները հակառակի մասին են թմբկահարում, այնուամենայնիվ, ռուսների հետ հարաբերություններում, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica