close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը հարգում է Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը. Վլադիմիր Կարապետյան

Հասարակություն

19 Ապրիլի 2019, 15:06
 Վարչապետը հարգում է Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը. Վլադիմիր Կարապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից ապրիլի 18-ին կայացված որոշումը, որի համաձայն `ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես  դադարեցվում են։ Այս մասին Yerkir.am -ի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանի` 2019 թվականի ապրիլի 18-ի «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը:

Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետը մտադիր չէ պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, որովհետև հարգում է անմեղության կանխավարկածը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica