«Վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդն արգելելու նախագիծն ԱԺ-ն հաստատեց
Իրավունք

Պատգամավորները քառօրյայի հերթական նիստը սկսվելուն պես քվեարկության դրեցին մի քանի օրինագծեր:
Այսպես` խորհրդարանականներն առաջին ընթեցրմամբ ընդունեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու » օրենքի նախագիծը: Այն ներկայացրում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: «Լուսավորականներն» առաջարկում են արգելել միջնորդավորված «վարկ ստանալու օգնությունների» մասին գովազդները։ Նախագծին կողմ էր 86 պատգամավոր։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 կողմ ձայնով։