close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է ոտնլվայի արարողություն

Արցախ

18 Ապրիլի 2019, 22:40
 Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է ոտնլվայի արարողություն

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է ոտնլվայի արարողություն:Արարողությանն Արցախի թեմի  առաջնորդը   հանդես  է  եկել  օրհնանքի   խոսքով, որից  հետո  կատարել  է   ոտնլվայի  կարգը:«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ    զրույցում   Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն  ասել  է,  որ    ոտնլվայի  կարգը  կատարվում  է  ավագ    շաբաթվա  մեջ   ավագ   հինգշաբթի  օրը, որը   եկեղեցականների  համար համարվում  է  ամենածանրաբեռնված  օրը:

Խոսելով   տոնի  պատմության  մասին՝  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն   ասել  է.  «Հիսուս Քրիստոսը  վերնատանը  հավաքեց  իր  աշակերտներին   և   նրանց   ոտքերի   գարշապարները   լվաց, որպեսզի  նրանց  գործունեությունը   երկրի  վրա  սուրբ   լինի: Քրիստոսն  ասել  է.  «Ինչ  որ ես  Ձեզ  արեցի, դուք  էլ  միմյանց  նկատմամբ  նույնն արեք»: Հետևելով  Տիրոջ   խոսքին՝  մենք  այսօր   նույնն  արեցինք  12  զինվորների  հետ՝  լվանալով նրանց  ոտքերը:  Մենք   նրանց  ոտքերը  սրբագործեցինք  օրհնված   ջրով   և օծեցինք  յուղով, որպեսզի   իրենց  ծառայությունը,   հայրենասիրությունը  և  հավատքն  էլ  ավելի զորեղ  լինի»:
 
Արցախի  թեմի  առաջնորդի  խոսքով՝     հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ     հավատքի  և  ժողովրդի   պաշտպանը   հայ  զինվորն  է, այդ   պատճառով  էլ   ոտնլվայի  կարգին  մասնակցելու   նախապատվությունը  տրվել  է  հենց  զինվորներին:
 
ՊԲ ավագ գնդերեց   Մանավազդ   սարկավագ  Մկրտչյանի  խոսքով՝  ոտնլվայի  արարողությանն   ընդգրկել  են  այն   զինվորներին, ովքեր   եկեղեցական,  հոգևոր    արարողություններից      բավարար  գիտելիքներ  ունեն: Արարողությանը  մասնակցած  զինվորները հավատով և ուժով  էլ   ավելի   զորացած  կշարունակեն    իրենց  ծառայությունը  Մայր  Հայրենիքին:
Մանավազդ   սարկավագ  Մկրտչյանն  նշել  է նաև, որ    զինվորականների   հոգևոր  գիտելիքների    բարձրացման  ուղղությամբ  մշտապես աշխատանքներ  են   տարվում:
Ոտնլվայի  արարողությանը  մասնակից   սերժանտ  Աշոտ  Դավթյանն   էլ  ասել  է, որ    այն  իր  համար  մեծ  պատիվ  է:
 
«Զգացողություններս   անբացատրելի  են, մեկ  անգամ   ևս  ներշնչվեցի    Աստծո  հույսով  ու  հավատով: Սրբազանի   ձեռամբ  իրականացրած   ոտնլվայի  կարգը  հուսադրեց  մեզ՝  զինվորներիս, որպեսզի  արժանի  լինենք   հայրենիքի  զինվորը  լինելու  պատվին, պահպանենք  մեր  ազգային արժեքները  և  հետևենք  եկեղեցական   ծիսակարգերին»,-նշել  է   Ա. Դավթյանը:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica