close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2019
USD1479.60
GBP1608.80
EUR1534.80
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է սովորենք պաշտոնյաներին կասկածյալի դերում տեսնելուն. պատգամավոր

Հասարակություն

18 Ապրիլի 2019, 14:56
 Պետք է սովորենք պաշտոնյաներին կասկածյալի դերում տեսնելուն. պատգամավոր

Այն, որ իրեն պաշտոն են տալու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իմացել է մամուլից: «Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր կարդացել եմ լրատվամիջոցներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին փոխարինելու մասին լուրերին, ասաց նա:

«Այդ մասին ես էլ, ձեզ նման, մամուլից եմ իմացել: Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև անառարկայական թեմաներ չեմ ցանկանում մեկնաբանել»,- նշեց պատգամավորը:

ՊՎԾ ներկայիս պետի մասին տեղեկություններին նույնպես տեղյակ է այնքանով, որքան որ մամուլն է գրել:  «Ինչ վերաբերում է Սանասարյանին ներկայացված մեղադրանքին, ապա երբ որևէ մեկը ներգրավվում է որպես կասկածյալ, նրան պետք չէ հանիրավի մեղադրյալ սարքել։ Մենք պետք է սովորություն դարձենք, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են լինել կասկածյալ, բայց ապագայում կարող է պարզվել, որ նրանք անմեղ են ու շարունակեն իրենց աշխտանքը»,- ընդգծեց Ուլիխանյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica