close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին

Հասարակություն

18 Ապրիլի 2019, 14:26
 Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նախնական քննության տվյալներով՝ Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը, օժտված լինելով տնային այցելություններ կատարելու, սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու, սոցիալական աջակցություն ստացողի կարիքները գնահատելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, նպաստառուներից ստացել է խոշոր չափերով ապօրինի վարձատրություն՝ անապահով ճանաչված նպաստառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիամց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ աշխատակիցը, Սիսիան քաղաքի բնակչի հերթական տարեկան փաստագրման փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գիտակցելով, որ վերջինիս ընտանեկան նպաստ նշանակելու անապահովության միավորը բավարար է, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, անհիմն պատճառաբանությամբ նշել է, թե անապահովության միավորը ցածր է և դեռևս 1999 թվականից անապահով ճանաչված ընտանիքին նպաստառության ենթակա ճանաչելու մասին առաջարկություն ներկայացնելու դիմաց իր աշխատասենյակում քաղաքացուն անձամբ առաջարկել է իրեն տալ տարեկան 2 ամիսների նպաստի գումարները:

Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2009-2014 թվականն ընկած ժամանակահատվածում քաղաքացուց անձամբ յուրաքանչյուր տարի՝ գարնան և ամռան ամիսներին, սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության շենքում ստացել է ընդհանուր 422 000 ՀՀ դրամ գումար։

Բացի այդ, աշխատակիցը, անապահովության գնահատման համակարգում հաշվառելու դիմաց, 2017թ. սեպտեմբերին Սիսիանի բնակչուհուց պահանջել է տարվա առաջին և վերջին ամիսների հասանելիք նպաստի գումարները: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2017թ. դեկտեմբերի վերջերին «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարի օժանդակությամբ անձամբ վերջինից ստացել է քաղաքացու հասանելիք 2017թ.  դեկտեմբեր ամսվա նպաստի 29 000 ՀՀ դրամ գումարը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲ ընկերության մասնաճյուղի փոստատարին, ապա վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի հիմքով:

Սակայն նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարին՝ մասնաճյուղի հիշյալ փոստատարի՝ հետագայում աշխատելու  նպատակահարմարության հարցը քննության առնելու վերաբերյալ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica