close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սանիթեք»-ին 13 միլիոն դրամով տուգանելը վիճակն ավելի է վատացնելու. Փաշինյանը՝ Մարությանին

Հասարակություն

18 Ապրիլի 2019, 14:14
 «Սանիթեք»-ին 13 միլիոն դրամով տուգանելը վիճակն ավելի է վատացնելու. Փաշինյանը՝ Մարությանին

Այսօր կառավարության նիստին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որպեսզի  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնի մայրաքաղաքում աղբահանության վիճակի վերաբերյալ մանրամասներ: Ըստ նրա՝ խնդիրը սպասարկող մեքենաներն են, քանի որ խափանման դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում: 

«Մենք ունենք օպերատոր, որի պարտականությունն է Երևան քաղաքում աղբահանության կազմակերպումը, իսկ Երևանի քաղաքապետի պարտականությունն է, որ բոլոր ծառայությունների կատարումը լինի անխափան, և Երևանը լինի մաքուր, և մենք դա, անկախ ամեն ինչից, պիտի ապահովենք: Մեր գործողությունները և հարաբերությունները «Սանիթեքի» հետ բացարձակապես պայմանագրի ներքո է: Նրանք ասում են, որ բանավոր պայմանավորվածություններ են եղել, մենք ասում ենք՝ կներեք, այդ բանավոր պայմանավորվածությունները մեզ հետ չեն եղել, դրանց մենք տեղյակ չենք, մենք միայն պայմանագրով ենք աշխատելու: Եվ այսօր մենք նրանց տուգանել ենք մոտ 13 միլիոն դրամով, և եթե աղբահանությունն այսպես շարունակվի, նորից պիտի տուգանքներ լինեն»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ քաղաքապետարանը փորձում է իր ուժերով աղբահավաքության բացը լրացնել, ինչն առանց աղբատար մեքենաների հնարավոր չէ: 

Ինչ վերաբերում է մեքենաների գնման մրցույթին, որը բողոքարկվել է, քաղաքապետն ասաց, որ դատարանում բողոքարկման որոշումը վիճարկելու գործընթաց են սկսել: «Մենք գտնում ենք, որ այդ բողոքարկումն անհիմն է: Դատարանը վարույթ է ընդունել մեր բողոքը: Մենք օրենքի շրջանակում գործընթացը շարունակում ենք, բայց այդ մեքենաները կլինեն հունիս-հուլիս ամիսներին: Դրա համար էլ դիմել ենք կառավարությանը, որպեսզի այս պահին որոշ քանակությամբ մեքենաների ձեռք բերում ապահովի, որ իրավիճակը մի քիչ շտկենք»,- ասաց նա:

Վարչապետն այս պարզաբանմանն արձագանքեց, որ տուգանքից հետո աղբահանությունը «Սանիթեք»-ն ավելի վատ է կատարելու: «Դուք ասացիք, որ 13 միլիոն դրամով տուգանել եք, բայց այդ տուգանքը ոչ թե լավացնելու է, այլ ավելի է վատացնելու վիճակը, որովհետև հաջորդ փուլում ասելու են՝ 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, և այն  ժամանակ 3-ն էր փչանում, իսկ հիմա՝ 7-ը: Եկեք արձանագրենք, որ խնդիրը սկսվել է այն ժամանակ, երբ փաստացի ընտրվել է մեկ օպերատոր: Եթե մենք ունենայինք երկրորդ օպերատորը, մրցակցային իրավիճակն ուրիշ կլիներ, հիմա երբ մեկը խնդիր ուներ, մյուսին կխնդրեինք որոշակի գործառույթներ իրականացնել»,- ասաց Փաշինյանը:

Ավելի ուշ կառավարությունը հաստատեց՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենաներ:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica