close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Ղարաբաղում պատերազմ լինի, Նախիջևանի բանակը չպետք է պասիվ լինի. պահեստազորի ադրբեջանցի գեներալ

Արցախ

18 Ապրիլի 2019, 12:40
  Եթե Ղարաբաղում պատերազմ լինի, Նախիջևանի բանակը չպետք է պասիվ լինի. պահեստազորի ադրբեջանցի գեներալ

Պահեստազորի ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդեմիրովը մեկնաբանել է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը «Նոր պատերազմ` նոր տարածքների» մասին. հայտնում է MInval.az-ը:

Գեներալը նշել է, որ Հայաստանը միայն խոսում է  և չի գնա նման «սադրանքի», իսկ եթե գնա, ապա «հրաշալի շանս կընձեռի Ադրբեջանին, քանի որ իրենք սպասում են հարմար առիթի` ռազմական գործողություններ սկսելու համար»:

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Ադրբեջանին` չկորցնել զգոնությունը` նշելով, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, Նախիջևանի բանակը չպետք է պասիվ լինի:

Այդեմիրովը նաև նշել է, որ Մինջիվան-Մեղրի-Կերչիվանը «ադրբեջանական ճանապարհ» է,  և իրենք իրավունք ունեն ռազմական գործողություն սկսելու` այն բացելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica