close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կընդլայնվեն Արցախի գյուղական բնակավայրերի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները

Արցախ

17 Ապրիլի 2019, 23:35
 Կընդլայնվեն Արցախի գյուղական բնակավայրերի քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները

Մեր պետության համար հատուկ կարեւորություն ունի սոցիալական ոլորտը, որտեղ անցած տարի իրականացվել է ծավալուն աշխատանք: Այս շրջանակներում շարունակվել են երեխաների ծննդյան, նորաստեղծ ընտանիքներին ամուսնության կապակցությամբ միանվագ նպաստների տրամադրման, ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացման, 5 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կառուցման ծրագրերը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
 
Նրա խոսքով՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է արցախյան ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ 230 ընտանիքի 4000-ական ԱՄՆ դոլարի տրամադրման գործընթացը:
 
Զբաղվածության քաղաքականության ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են տարվել՝ ուղղված բնակչության գործազրկության մակարդակի իջեցմանը, աշխատանք փնտրողների, մասնավորապես՝ երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 140 անձ:
 
Շարունակվել են քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման աշխատանքները: Աշխատանքային եւ սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը ներկա պահին կազմում է ավելի քան 22 հազար մարդ: 2018 թվականին աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 42 հազար 900 դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 18 հազար 300 դրամ: 2019 թվականից հանրապետությունում նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի ոչ պակաս, քան 25 հազար 500 դրամ։  
 
2019 թվականի հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, որի նպատակն է հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց համար ստեղծել  կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կուտակված լրացուցիչ եկամտի ստացման հնարավորություն՝ ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը: 
 
Շարունակվել է ֆինանսական օգնության ցուցաբերումը Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի հաշմանդամներին, Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած անձանց, զինծառայության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ նյութական օժանդակության համար դիմած անձանց:
 
«Պետությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամների եւ տարեցների խնդիրները: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 8794  հաշմանդամից 407-ը երեխա է: Հաշմանդամների շուրջ 27 տոկոսը հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերել Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում: Վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակներում նրանց տրամադրվում է աջակցություն տարբեր վերականգնողական տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցերում: Հիփոթեքային վարկավորմամբ արցախյան ընտանիքների, հատկապես՝ սոցիալական որոշ խմբերի պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման բնագավառում շարունակվել են պետական ֆինանսական աջակցության ծրագրերը, որոնց  շրջանակներում 433 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները: Նրանցից 238-ը գնել կամ կառուցել է նոր բնակարան։ Գործողության մեջ դրված բարեփոխումները կնպաստեն ծրագրի շահառուների թվաքանակի ավելացմանը, մասնավորապես՝ հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացման եւ գործընթացի պարզեցման շնորհիվ»,- մանրամասնել է Բակո Սահակյանը:
 
Հանրապետության Նախագահի խոսքով՝ ընթացիկ տարում Ստեփանակերտում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բնակելի թաղամասերի կառուցապատման ծրագրերի նախատեսումը ուղղված է նոր, մատչելի գներով բնակարանների առաջարկի ավելացմանը,  ինչը կնպաստի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հատկապես՝ երիտասարդ ընտանիքների, ինչպես նաեւ պետության՝ որոշ սոցիալական խմբերի պատկանող քաղաքացիների հանդեպ ստանձնած բնակարանային պայմանների բարելավման պարտավորությունները իրականացնելու խնդիրների լուծմանը:
2019 թվականին գործող ծրագրերով սահմանված պետական աջակցության  պայմանների բարելավմամբ կընդլայնվեն նաեւ շրջկենտրոններում եւ գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:
 
«Հաշվի առնելով Հայաստանում  եւ Արցախում ոլորտային խնդիրների կարգավորման մոտեցումների փոխկապակցվածությունը՝ մենք եւս ընթացիկ տարում նախատեսում ենք իրականացնել ուսումնասիրություններ ու քննարկումներ՝ Պաշտպանության բանակի սպայական անձնակազմի եւ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման նպատակով»,- նշել է Բ. Սահակյանը :
Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica