close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով այլընտրանքային տեսակետ է հայտնում, միանգամից դառնում է թշնամի. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

17 Ապրիլի 2019, 17:30
 Ով այլընտրանքային տեսակետ է հայտնում, միանգամից դառնում է թշնամի. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն իշխանական ուժին հրավիրել է քննարկման Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, սակայն` զրո ընկալում, զրո արձագանք։ «Հարց է առաջանում՝ պատրա՞ստ են այս անձինք, այս ընկերները աշխատել հասարակության հետ համերաշխության մթնոլորտում, ինչպես իրենք են ասում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` Դաշնակցությունը հանդիպման առաջարկ է արել նաև «Լուսավոր Հայաստան»-ին, ԲՀԿ-ին: Մինասյանը հայտնեց, որ ՀՅԴ-ն և ԼՀԿ-ն ունեն մի շարք ընդհանրական տեսակետներ որոշ հարցերի շուրջ, բայց, միևնույն ժամանակ, տարբեր մոտեցումներ կառավարության կառուցվածքի վերաբերյալ: «Մենք մշտապես քննարկման մեջ ենք «Լուսավոր Հայաստան»-ի հետ, պատրաստ ենք համագործակցել նաև մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ»,- նշեց նա:

Մինասյանն անդրադարձավ նաև օրերս Yerkir.am-ի կողմից կառավարություն ուղարկված  գրավոր հարցմանը, որով հետաքրքրվում էինք` արդյո՞ք  վարչապետը ծանոթ է ՀՅԴ-ի մոտեցումներին կառավարության ծրագրի վերաբերյալ: «Վարչապետի աշխատակազմից պատասխան է գալիս, ու գիտե՞ք՝ ինչ է պատասխանի մեջ գրված՝  վարչապետը ծանոթ է` ամբողջությամբ, բայց մենք իրականացնում ենք կառավարության ծրագիր, որը հիմնված է 2018 թվականի դեկտեմբերի 8-ի ընտրության արդյունքների վրա։ Ձեզանից քանի՞սը գիտի, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն է եղել, սա պատասխանի որակի մասին է խոսում»,- նշեց նա։

Մինասյանը նաև անդրադարձավ այլընտրանքային տեսակետ ունեցող անձանց խնդրին: Նա շեշտեց, որ այսօր, ով այլընտրանքային տեսակետ է հայտնում, անմիջապես դառնում է թշնամի: «Ինչո՞ւ, ո՞վ է տվել այդ իրավունքը, ի՞նչ է, երբ նույն սուպերվարչապետական համակարգի դեմ անընդհատ  խոսողներն այսօր դարձել են սուպերվարչապետությունը պահող, գրկող, պաշտպանող ուժեր, չասե՞նք՝ էս ի՞նչ եք անում», - նշեց նա` հավելելով, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ՝ ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավոր, մարզպետ, բոլորը պարտավոր են շարժվել Սահմանադրությամբ։

Արծվիկ Մինասյանը հավելեց նաև, որ Ազգային ժողովն ընդունել է 36 օրենսդրական փաթեթ, որոնցից 5-ն է վերաբերում օրենքներին։ «Ընդ որում` վերաբերում են օրենքների մեջ փոփոխություններին, ոչ թե նույնիսկ Մայր օրենքին։ Բա մեկի մոտ հարց չի՞ առաջանում՝ լավ, օրենսդիր մարմին ենք, էս օրենսդիր մարմինը գործառույթ չունի՞ էս երկրում»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica