close
Եղանակը Երևանում
26 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը փոփոխության է ենթարկում պետական կառավարման մի հսկայական համակարգ ու ասում`չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

17 Ապրիլի 2019, 16:56
 Կառավարությունը փոփոխության է ենթարկում պետական կառավարման մի հսկայական համակարգ ու ասում`չգիտի, թե ինչ ազդեցություն կունենա. Արծվիկ Մինասյան

ԱԺ ներկայացված` կառավարության նախագիծը չի բավարարում Սահմանադրության պահանջներին, մասնավորապես` չկան ազդեցության գնահատումներ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Ասում են` մենք այսօր չենք կարող գնահատել դա: Այսպիսի բան կլինի՞: Այսինքն` դուք ներկայացնում եք մի բան, որը փոփոխության է ենթարկում պետական կառավարման մի հսկայական համակարգ, ու ասում եք`մենք չգիտենք`ինչ ազդեցություն է ունենալու: Սա աբսուրդ է:  Սա հակաօրինական է: Շատերը կարող են ասել, օրինակ, ԱԺ կանոնակարգ-օրենքը չի պահանջում ազդեցության գնահատականի ներկայացում, բայց դա այդպես չէ: Այս օրենքը, ԱԺ և կառավարության աշխատակարգը, ինչպես նաև կառավարության` դեռևս 2009 թվականի մի շարք որոշումներ շղթայական բերում ու հանգեցնում են հետևյալ տրամաբանությանը` ցանկացած նման նախաձեռնություն պետք է Ազգային ժողովի` ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների սեղանին դրվի իր  ազդեցության ամբողջ փաթեթով, իր կանխատեսումներով: Ավելին` ներկայիս կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է`ազդեցության գնահատականները պարտադիր են կառավարության ցանկացած որոշման համար: Հիմա հարց` արդյո՞ք կառավարությունը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, արդյո՞ք թույլատրելի է, որ նա խախտի օրենքը, թե՞ ավելի լավ է շարժվել օրենքի տրամաբանությամբ, օրենքի մոտեցումներով և ներկայացնել լիարժեքորեն, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի քաղաքականության հայեցակարգը: Ո՞րն է այն մարմինը, որը պետք է իրականացնի քաղաքականության մշակում տնտեսության, պաշտպանության, անվտանգության, կայուն զարգացման համատեքստում: Ավելին` մի շարք դեպքերում տեսնում ենք, որ  այսօր անգամ ձևակերպումներ ունեցող կարևոր հասկացություններ ուղղակի վերացված են: Օրինակ` էկոնոմիկայի նախարարության գործառույթներում այսօրվա օրենքով գրված է` ինովացիոն տնտեսության քաղաքականության զարգացման պատասխանատու: Այս փոփոխությամբ` հանվել է ու ոչ մեկին չի տրվել, այսինքն` մեր տնտեսությունն այլևս սրա կարիքը չունի»,- նշեց Մինասյանը:

Անդրադառնալով նախարարությունների միավորման խնդրին` նա  ընդգծեց, որ միավորվելիք նախարարությունները բացարձակ կապ չունեն` ֆունկցիոնալ տեսակետից: «Մեկը համակարգային նախարություն է, մյուսը`ոլորտային: Հայտարարությունները, թե իբր` մենք միջազգային փորձ ենք ուսումնասիրում, կրկին չեն համապատասխանում իրականությանը: Հիմնավորման մեջ մի տեղ օրինակ է բերվում Նիդերլանդները, մյուսում` Գերմանիան, Իսրայելը, և այսպես շարունակ: Միասնական հայեցակարգ չկա: Այսպիսի կառուցվածքը չի կարող ապահովել մեր պետության գործադիր իշխանության արդյունավետ աշխատանքը»,- պնդեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա` թեև կառավարության ծրագիր ներկայացնելն իշխող քաղաքական ուժի բացառիկ իրավունքն է, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կառավարության ամեն ներկայացրածը ճիշտ է կամ լավը: «Բացառելով քննարկումներն ու անտեսելով տարբեր կարծիքները և, ըստ էության, հարցին լուծում տալը` մենք ունենում ենք մի վիճակ, երբ պարզապես անտեսվում են Սահմանադրությունը, ազգային տնտեսության ձևավորման հնարավորությունը, ավելին`հարվածներ են հասցվում Հայաստանի այն հիմնական մրցունակ ոլորտներին, որտեղ մենք կարող էինք լուրջ արդյունք ունենալ»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica