close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեյցարիայում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել

Աշխարհ

17 Ապրիլի 2019, 16:12
 Շվեյցարիայում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի դեմ քրեական գործ է հարուցվել

Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը Շվեյցարիայում կասկածվում է խարդախության մեջ, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին  գրում է Коммерсантъ-ը՝ իր աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ գործը հարուցվել է БМ-банк-ի հարցումով. 2012-2014 թվականներին բանկն Իսմայիլովի ընկերությանը 230 մլն դոլարի վարկ է տրամադրել, որը չի վերադարձվել: Պարտքն այժմ կազմում է 15 մլրդ ռուբլի: Բանկը պնդում է, որ միջոցների մի մասն ուղարկել են Շվեյցարիա, որտեղ Իսմայիլովի անունով մի քանի ընկերություն է ձևակերպված:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ ՌԴ  ՔԿ-ն հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել ադրբեջանցի հայտնի գործարար Թելման Իսմայիլովին սպանության գործով և նրան կալանավորելու որոշում կայացրել:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica