close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վատ է, շատ վատ, կամ պյուռոսյան օպտիմալացում

Թեմա

17 Ապրիլի 2019, 14:47
 Վատ է, շատ վատ, կամ պյուռոսյան օպտիմալացում

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծն, ի վերջո, հասավ ԱԺ լիագումար նիստ։ Թվում էր, թե անցնող ամիսների ընթացքում կառավարությունը բավարար ժամանակ և նույնքան շրջահայացություն պիտի ունենար՝ կշռադատելու իր գործողությունները, հիմնավորելու և փաստարկելու, թե կառավարության նոր կառուցվածքը, ուր չկան մշակույթի, Սփյուռքի և գյուղատնտեսության նախարարությունները, ի՞նչ գին ունի, և ո՞րն է ակնկալվող արդյունքը։ Բայց՝ ՈՉ։

Հետևում են նիստն ու դարձյալ համոզվում, որ օպտիմալացում պյուռոսյան հիմնավորումից անդին չեն անցնում կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կցկտուր մեկնաբանությունները։

Եվ ամենակարևորը՝ ԱԺ բարձր ամբիոնից, իբրև քաղաքական այս լրջագույն քայլի հիմնավորում  նշվում է ԻՆՏՈՒԻՑԻԱՆ։ Այո, այո՝ ինտուիցիայով է հիմնավորվում մեր պետության և ժողովրդի կյանքում անկյունաքարային կամ ճակատագրական նշանակության որոշումների կայացումը։

Բայց մի՞թե մենք անկախության, սուվերենության, ի վերջո պետականության համար այսքան թանկ գին ենք վճարել, որ արկածախնդրական կամ սուբյեկտիվ զգացական մոտեցումներով վերաբերվեն երկրի հեռանկարին։

Արդյո՞ք մարտահրավերների այն փոխշաղկապված իրավիճակը, որ դիմագրավում ենք ազգովին, թույլ է տալիս էքսպերիմենտներ անել ազգի ու պետության հետ, այն էլ կադրային` այս կաղ ու անտեղյակ բանակով։

Այո, վատ է, շատ վատ, և այսպիսի եզրակացության համար հիմք է այն փաստը, որ ո'չ անցնող ամիսների ընթացքում, ո'չ այսօր պատասխաններ չտրվեցին՝ թե կառավարությունն ի՞նչ անհաղթահարելի խնդիրներ է լուծում այս նախագծով, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում այն մի քանի տասնյակ հազար կրճատվող ու փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիներին, երկրի ո՞ր առանձնահատկություններն են թույլ տվել կամ ինստիտուտների զարգացման ի՞նչ մակարդակն է հիմնավորում այս քայլը, ո՞րն է այսպիսի քաղաքական որոշման ալգորիթմը, ակնկալվող արդյունքը։

Ի վերջո, որպես ազգ ու պետություն` ո՞ւր ենք գնում։

Պատասխաններ չկան և չեն կարող լինել, որովհետև որևէ փորձագիտական հիմնավորում և վերլուծություն չի կատարվել, պարզապես որևէ բովանդակային քննարկում չեք կազմակերպել։ Եվ խուլ եք այլոց կարծիքին։

Իհարկե, ալգորիթմ կա, և այն տեղավորվում է՝ «մենք շատ ենք, ուրեմն ճիշտ ենք» փիլիսոփայության մեջ։ Փիլիսոփայություն, որ վերջերս տապալվեց՝ իր հետ տանելով իր հերոսներին։ 

Բա մի՞թե ոչ վաղ անցյալը ձեզ դաս չեղավ, ո՞ւր մնացին մասնակցային պետության վերաբերյալ ձեր հայտարարությունները, քաղաքական երկխոսության կամքը, հանրային համերաշխության գիտակցության քաղաքական հասունությունը, փափագելի ժողովրդավարությունը, խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը․․․

ՄՇԱԿՈՒԹ, ՍՓՅՈՒՌՔ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ստորադասվող, չգիտակցվող, չընկալվող, թերագնահատվող ոլորտներ, որոնց ահռելի, ռազմավարական դերակատարություն է վերապահված մեր պետականության մեջ։ /Դաշնակցության վերջին մի քանի հայտարարություններում կգտնեք փաստարկված հիմնավորումներ, չկրկնվեմ/։

Քաղաքական այս վարքագծով կառավարությունն ընտրում է անդառնալի կորուստների ճամփան։ Քանդելը հեշտ է, իսկ կառուցելը շատերին տրված չէ։

Իսկ հատուցելու ենք ԲՈԼՈՐՍ, նախ՝ պետականությունը։

 Լիլիթ Գալստյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica