close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ տխրությամբ եմ տեսնում, թե ինչպես է մեր մի մասնիկն այրվում. Մակրոն

Աշխարհ

15 Ապրիլի 2019, 23:20
 Մեծ տխրությամբ եմ տեսնում, թե ինչպես է մեր մի մասնիկն այրվում. Մակրոն

Այս պահին Փարիզում շարունակվում է Աստվածամոր տաճարի հրդեհաշիջման աշխատանքը: Հրդեհը դեռևս չի մարվել, ինչի հետևանքով ամբղջությամբ փլուզվել է եկեղեցու գմբեթը, տանիքը, զանգակատունը:Պետական առաջին դեմքերը արձագանքում են ցավալի միջադեպին:

«Ինչպես մեր բոլոր հայրենակիցները, ես մեծ տխրությամբ եմ տեսնում, թե ինչպես է մեր մի մասնիկն այրվում»,- Էմանուել Մակրոնն է գրել թիվթերյան իր էջում:

 «Վշտալի է տեսնել Աստվածամոր տաճարը հրդեհի մեջ: Լոնդոնը կիսում է Փարիզի վիշտը և իր աջակցությունն է հայտնում բարեկամ ժողովրդին»-գրել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հրդեհաշիջման համար «թռչող ջրցան մեքենաներ» օգտագործել:

Հատկանշական է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ` 3 օր առաջ,  Փարիզի Աստվածամոր տաճարից իջեցվել են սրբերի քանդակները:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica