close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք խաղաղություն չենք քարոզում, այլ հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու առաջարկություն ենք անում. Փաշինյան

Քաղաքական

15 Ապրիլի 2019, 18:00
 Մենք խաղաղություն չենք քարոզում, այլ հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու առաջարկություն ենք անում. Փաշինյան

Ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին նախորդող և հաջորդող հայտարարությունները չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն. լրագրողների հետ  զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին «օկուպացված տարածքների» վերաբերյալ:

«Վիեննայում էլ, դրանից առաջ էլ, հիմա էլ, հետո էլ իմ կոչը լինելու է հետևյալը՝ եկեք, եթե անհրաժեշտ է, որ շատ բան չասենք, բայց ասենք մի բան, որ մարդիկ հասկանան, որ լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անլուրջ վիճակ է: Ես այդ իներցիայի մեջ եմ, բայց հնուց եկած իներցիա կա, որ ամեն հայտարարությունից հետո կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ հաղթել է մյուսին: Դա սխալ տրամաբանություն է, մենք մեր հաճախականությունը փոխում ենք, որպեսզի մեր գործընկերներին բերենք նույն հաճախականության մեջ: Սանկտ Պետերբուրգի, Դուշանբեի ոգին այն է, որ մենք պետք է աշխատենք այս խնդրի խաղաղ կարգավորման վրա: Ես հույս ունեմ, որ բոլորս անկեղծ ենք մեր մղումներում: Եթե բանակցությունների սեղանի շուրջը մեկը մյուսին փորձեց խաբել, դա չի ստացվի, ուրիշ տեղ կհասնենք: Մենք անվերջ ոչ մի բան չենք քարոզում, առհասարակ ոչ մի բան չենք քարոզում: Մենք խաղաղություն չենք քարոզում,  մենք առաջարկություններ ենք անում հարցի կարգավորման որոշակի պլատֆորմ ստեղծելու համար. կա պատերազմի ճանապարհը, կա նաև խաղաղության ճանապարհը», -նշեց նա՝ հավելելով, որ ասել է՝ մեզ պատերազմով  չեն վախեցնի,  մենք էլ ոչ մեկին չենք վախեցնում:

Փաշինյանը շեշտեց՝ ցանկացած բանական մարդ պետք է աշխատի հակամարտությունը  լուծել խաղաղության պլատֆորմի վրա, հակառակ դեպքում բանակցային գործընթացն իմաստ չունի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica