close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Google-ն աջակցում է ԱՄՆ ոստիկանությանը հանցագործներին գտնելու հարցում

Խճանկար

15 Ապրիլի 2019, 17:29
 Google-ն աջակցում է ԱՄՆ ոստիկանությանը հանցագործներին գտնելու հարցում

Google հանրաճանաչ ընկերությունը կանոնավոր հիմքով ԱՄՆ իրավապահ մարմիններին աջակցում է հանցագործներին հայտնաբերելու գործում` տվյալներ է հայտնում կայքի օգտատերերի և նրանց գտնվելու վայրի մասին. տեղեկացնում է  The New York Times-ը:

Պարբերականը նշում է նաև, որ ոստիկանության և ՀԴԲ աշխատակիցները տվյալներ են ստանում ոչ միայն կասկածյալների, այլև հանցագործության վայրի մոտակա տարածքում գտնված` Google-ի բոլոր օգտատերերի մասին:

Իրավապահ մարմիններն ընկերությունից կարող են տվյալներ պահանջել բացառապես բոլոր հեռախոսների մասին, որոնք Google-ը նկատել է հանցագործության վայրի շրջակայքում: Ոստիկանությունն ընտրում է այն օգտատերերին, որոնք կարող են քննության համար օգտակար լինել  ու նրանցից տեղանքում տեղաշարժի մասին տեղեկություններ է խնդրում:

Կայքի տվյալներով`ամերիկյան ոստիկանությունը Google-ի` գտնվելու վայրը որոշող ծառայությունից օգտվում է 2016 թվականից:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica