close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

11 անգամ աճել է ՄԻՊ-ի այցերի թիվը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ. վիճակագրություն

Իրավունք

15 Ապրիլի 2019, 17:08
 11 անգամ աճել է ՄԻՊ-ի այցերի թիվը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ. վիճակագրություն

2018 թվականին 11 անգամ աճել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցերի թիվը։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը:

Մասնավորապես, 2016 թվականի 10 ամիսների ընթացքում իրականացվել է 3 այց, 2017 թվականին՝ 19, 2018 թվականին՝ 215։ Այցերի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ձեռնարկվել են կոնկրետ միջոցներ, մասնավորապես՝ նախաձեռնվել են իրավական ակտերի փոոխություններ, Պաշտպանի գրությունների հիման վրա նախաձեռնվել են ստուգումներ և այլն:

Հիշեցնենք, Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica