close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» լռում են կուտակվող պարտքի մասին

Տնտեսական

13 Ապրիլի 2019, 17:35
 Կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» լռում են կուտակվող պարտքի մասին

Սահմանին գազի գնի թանկացման հետեւանքով երեք ամսից ավելի է՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտք է կուտակում, սակայն մինչ այս պահը հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ աղբյուրների, խնայողությունների հաշվին է այդ պարտքը մարվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ այդ մասին լռում է թե կառավարությունը, և թե «Գազպրոմ Արմենիան»:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ընկերությունում քննարկվում է խնայողությունների և հաստիքացուցակների վերանայման հարցը:

Տնտեսագետի խոսքով, սակայն, ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: «Ընկերությունը դեռևս վերջնական չի բացահայտել այն խնայողությունները, աղբյուրները, որոնք թույլ կտան փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 դոլարի բարձրացումը, որը տարվա կտրվածով կազմելու է 30 մլն դոլար»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ հայտնի չէ նաև, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայումս ունի՞ այդ խնայողությունները, որոնք կպահպանեն բնակչության համար գոնե գործող սակագները:

««Գազպրոմ Արմենիա» ընկերության 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել էր 103.3 մլրդ դրամ , որը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 9.3 մլրդ դրամով: Թեև 2018 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել, այնուամենայնիվ հնարավոր է կանխատեսել, որ 2018 թվականի ընթացքում վնասը կավելանա: Բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ դրամ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ չկա, որի միջոցով հնարավոր կլինի հաշվարկել, թե քանի՞ աշխատող է անհրաժեշտ Հայաստանի գազամատակարարման համակարգը սպասարկելու համար, սակայն հանձնաժողովը մոտ 5800 աշխատակիցների թիվ է հաստատել, որոնք միջինը ստանում են 230.000 դրամ, որն, ըստ էության նույնպես դրված է մեր սպառողների վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաստիքացուցակի վերանայման հնարավորությանը՝ տնտեսագետն ասաց.

«Տրամաբանական հարց է ծագում, եթե հնարավոր է ավելի քիչ աշխատակիցներով պատշաճ ձևով սպասարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգը, ինչու՞ է ՀՀ ՀԾԿՀ-ն ժամանակին հաստատել ուռճացված հաստիքացուցակները, ո ՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու մեր սպառողների գրպանի հաշվին կատարված ծախսերի համար»,-ասաց նա:

Ըստ Պարսյանի՝ կառավարությունը փորձում է ժամանակ շահել, որը իզուր փորձ է լինելու․ «Կառավարության կողմից ժամանակ շահելու քաղաքականություն վարելն այս պարագայում անիմաստ է, քանի որ այս պարտքը՝ տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը փլուզումից փրկելու համար: Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համատեղել տնտեսական և քաղաքական ներուժը»,- ընդգծեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետեւ կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica