close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահապատժի սպառնալիքի դեպքում քաղաքացու արտահանձնումն օրենքով արգելված է. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ասանժի արտահանձման վերաբերյալ

Աշխարհ

12 Ապրիլի 2019, 15:36
 Մահապատժի սպառնալիքի դեպքում քաղաքացու արտահանձնումն օրենքով արգելված է. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Ասանժի արտահանձման վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ կարտահանձնեն միայն այն դեպքում, եթե  այդ երկրի կողմից երաշխավորագիր ստանան այն մասին, որ ձերբակալվածին մահապատիժ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մահապատժի սպառնալիքի դեպքում քաղաքացու արտահանձնումն օրենքով արգելված է, ինչպես նաև արգելված է այն դեպքում, երբ կողմերի միջև պաշտոնական համաձայնություն չկա առ այն, որ արտահանձնվածը կդատվի միայն արտահանձնման հարցման պատճառ հանդիսացած մեղադրանքի համար»,-  նշված է Բրիտանիայի ներքին  գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր երեկ Լոնդոնում: Նա մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման մեջ:

2012-ից Ասանժն ապաստան է ստացել Լոնդոնում  Էկվադորի դեսպանատանը, որտեղ անցկացրել է 7 տարի:

Հավելենք նաև, որ 2018-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը  մեղադրանք է ներկայացրել նրա դեմ, սակայն պատճառը չի նշվում` գաղտնիությունից ելնելով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica