close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրաչ Մուրադյանի սպանության գործը գլխավոր դատախազն անմիջական հսկողության տակ կպահի. Իշխան Սաղաթելյան

Իրավունք

2 Ապրիլի 2019, 18:18
 Հրաչ Մուրադյանի սպանության գործը գլխավոր դատախազն անմիջական հսկողության տակ կպահի. Իշխան Սաղաթելյան

Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով ՀՅԴ Գերագույն  մարմինը կազմակերպել էր բողոքի ակցիա: Բողոքի մասնակիցները գլխավոր դատախազի հետ հանդիպում էին պահանջում` կարևորելով սպանության գործի վերաբացումը:

ՀՅԴ մի քանի ներկայացուցիչների, Մուրադյանի հարազատների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:  Ըստ նրա` գլխավոր դատախազին ներկայացրել են իրենց պահանջները, և նա հավաստիացրել է, որ, չնայած գործի վարույթի կասեցմանը, այս պահին ևս գործողություններ են ընթանում:

«Մի քանի նոր հանգամանքներ ներկայացրեցինք, և նա խոստացավ իր անմիջական հսկողության տակ պահել գործընթացը: Առաջիկա 10 օրվա մեջ, կոնկրետ գործողությունների իրականացումից հետո, կրկին կհանդիպենք գլխավոր դատախազի հետ ու կքննարկենք արդյունքները: Մեծ ակնկալիք ունենք, որ կոնկրետ գործողությունների ու որոշումների մասին նա մեզ տեղյակ կպահի»,- նշեց Սաղաթելյանը:

Լրագրողների հարցին` այսինքնէ գործը կվերաբացվի՞, նա արձագանքեց. «Պարոն Դավթյանը խոստացավ իր անմիջական վերահսկողության տակ պահել, խորհրդակցություններ հրավիրել ու, ըստ այդմ, որոշում կայացնել: Այսինքն` մեր այն պահանջը, որ չենք վստահում քննչական խմբին ու ուզում ենք նոր քննչական խումբ ստեղծվի, ուժի մեջ է: Իսկ մեր հիմնական պահանջն այն է, որ գործը չվստահվի նախկին քննչական խմբին, որն անցած 5 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում չի ունեցել: Ավելին` գործը նախորդ տարվա  հոկտեմբերին վերաբացվելուց հետո կրկին նույն քննչական խմբի ենթակայության տակ էր: Տրամաբանական է, որ 5 տարվա ընթացքում որևէ արդյունք չգրանցած խումբը մի քանի ամսվա ընթացքում հաջողություն ունենալ չէր կարող»:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հրաչ Մուրադյանի սպանության գործի արդարացի բացահայտման մասին բարձրաձայնել են բազմիցս, և համբերության բաժակն արդեն  լցվել է: Ըստ նրա` եթե առաջիկայում արդյունքներ չլինեն, իրենք որոշակի գործողությունների կդիմեն: «Այսօրինակ խաղաղ ակցիաները երկար տևել չեն կարող: Հենց այստեղ` կառավարության շենքի դիմաց վրան կխփենք ու օրերով, ամիսներով կմնանք այստեղ»,- ասաց Սաղաթելյանը` հավելելով, որ ամբողջ գործընթացը լինելու է և՛ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդների, և՛ ՀՅԴ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում` հետևողական են լինելու, որ գործն ամբողջությամբ ու լիարժեք բացահայտվի:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica